- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-30 minutes
Հունական կարկանդակներ “Միլոպիտակյա”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 400 գր
- բուսայուղ - 100 մլ (առանց հոտի)
- հյութ նարինջի - 100 մլ (թարմ քամած)
- կոնյակ - 40 մլ
- շաքարավազ - 60 գր
- նարինջ - 1 հատ (կեղև)
- դարչին - 0,5 թ/գդ
- վանիլին - դանակի ծայրով
- աղ - 1/4 թ/գդ
- փխրեցուցիչ - 10 գր
- Միջուկի համար՝
- խնձոր - 500 գր
- շաքարավազ - 100 գր
- ընկույզ - 40 գր
- չամիչ - 40 գր
- նարինջ - 1 հատ (կեղև)
- դարչին - 0,5 թ/գդ
- Վրան շաղ տալու համար՝
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Միջուկն ու խմորը զուգահեռ ենք պատրաստելու։ Չամիչը լվանում ենք և թողնում ենք եռման ջրի մեջ, որ փափկի։ Այնուհետև ջուրը թափում ենք։ Ընկույզը մանրացնում ենք , բայց ոչ շատ։ Նարնինջները կեղևահան ենք անում։ Խնձորը չորս կտորի ենք բաժանում, կեղևազրկում ենք և սերմերը հանում։ Յուրաքանչյուրը 2-3 կտորի ենք բաժանում։ Խնձորները լցնում ենք կաթսայի մեջ, վրան դարչին և շաքարավազ ենք լցնում և դնում ենք թույլ կրակի վրա` մինչև ջուրը գոլորշիանա։ Մոտ 15-20 րոպե տևում է։ Շատ համեղ շիլա է ստացվում։ Լցնում ենք ամանի մեջ և թողնում ենք սառչի։
- Մինչև խնձորները պատրաստ լինեն, կպատրաստենք խմորը։ Առանձին ամանի մեջ ենք լցնում խմորի բոլոր հեղուկ բաղադրիչները. բուսայուղը, նարնջի հյութը և կոնյակը։ Թիակով թեթևակի հարում ենք, որ համասեռ դառնա։
- Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում ենք իրար և մեծ ամանի մեջ մաղում ենք։
- Այնուհետև ալյուրի մեջ ենք ավելացնում շաքարավազը, աղը, վանիլինն ու դարչինը։ Թիակով հարում ենք։
- Աստիճանաբար ալյուրի մեջ ենք ավելացնում հեղուկ բաղադրիչները և նարնջի կեղևը։ Փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։ Եթե հեղուկը բավական չէ, մի քիչ յուղ ու հյութ ենք ավելացնում (1։1 հարաբերակցությամբ) խմորի մեջ։ Ահա այսպիսի խմոր ենք ստանում` փոքր ինչ ռելիեֆային (քանի որ խմորի մեջ ձու չկա)։
- Այդ ընթացքում մեր խնձորի շիլան սառեց։ Խնձորի մեջ ենք ավելացնում չամիչը, ընկույզը, նարնջի կեղևը և դարչինը։ Այդ ամենը լավ խառնում ենք։
- Խմորը 3 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուրը 0,5 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք և բաժակով շրջաններ ենք կտրում։
- Այնուհետև յուրաքանչյուր շրջանը գրտնակում ենք և վրան մոտ 1 թ/գդ միջուկ ենք լցնում (ոչ շատ լիքը )։ Եզրերը ամրացնում ենք և մեր մինի-կարկանդակը մի քիչ սեղմում ենք։ Եթե անգամ կարկանդակի եզրերը լավ չեն ամրանում, ոչինչ, միջուկը դուրս չի գա։ Ահա և պատրաստ են մեր կարկանդակները։ Դնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և 20-30 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Ահա այսպիսի տեսք ունեն ջեռոցից հանելուց հետո։
- Պատրաստի կարկանդակների վրա շաքարի փոշի ենք շաղ տալիս և մատուցում: Հաճելի թեյախմություն։
Միլոպիտակյան` խնձորով շատ համեղ հունական կարկանդակ է։ Շատ հետաքրքիր բաղադրատոմս է։ Խմորը խրթխրթան է, անուշաբույր, բայց դրա հետ մեկտեղ շատ նուրբ է և հալվող: Ցանկության դեպքում միջուկը կարող ենք փոփոխել ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: