- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Հունական սոուս Ձաձիկի
Ձաձիկին հունական խոհանոցի տիպիկ սառը սոուս-նախուտեստ է։ Այն սովորաբար մատուցում են հացի կամ բանջարեղենների հետ: Օգտագործվում է նաև մսային ուտեստների հետ, օրինակ՝ գիրոսի կամ սուվլակիի հետ, նաև տապակած ձկան հետ։
Կիպրոսյան խոհանոցում ուտեստը անվանվում է տալատուրի (ttalattouri) և ի տարբերություն հունական բաղադրատոմսի, պարունակում է դաղձ և սխտորի ավելի քիչ քնակություն։
Բաղադրիչներ
- թթվասեր - 1 բաժակ
- յոգուրտ դասական - 1 բաժակ
- սխտոր - 2 պճեղ
- վարունգ մարինացված - 4 հատ
- քացախ - 1ճ/գդ
- ձիթայուղ - 3ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք մանր խորանարդիկներով վարունգը:
- Կտրատում ենք սխտորը և ավելացնում կտրատված վարունգի վրա, ապա ավելացնում ենք ձիթայուղը, աղն ու պղպեղը և խառնում:
- Ապա ավելացնում ենք թթվասերը, յոգուրտն ու քացախը և խառնում:
Ստացված սոուսը թողնում ենք մի փոքր հանգստանա և մատուցում:
Հունական սոուս ձաձիկիի մեջ մարինացված վարունգի փոխարեն կարելի է օգտագործել նաև թարմ վարունգ, հաղորդելով սոուսին ավելի նուրբ համ: Ցանկության դեպքում կարող եք սոուսի մեջ ավելացնել կտրատված սամիթ կամ անանուխ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար, սակայն կարելի էր ավելի հայեցի գրել. դասական յոգւորտի փոխարեն պարզապես գրել մածուն կամ քամած մածուն, իսկ մյատան դա անանուխն է:
Յոգուրտը տվյալ դեպքում մի փոքր այլ համ է հաղորդում, սակայն քամած մածունով էլ կարելի է պատրաստել 🙂
Գուցե այս բաղադրատոմսը Կիպրական խոհանոցից է բայց հաստատ հունական ձաձիկի չէ։ Ձաձիկիի բաղադրատոմսն է յոգուռտ( քամած մածուն), քերած կամ մանր կտրատած թարմ վարունգ , սխտոր, աղ, մի ձոքր ձիթայուղ , կիտրոնի հյութ և մանր կտրատած սամիթ։ Հունական խոհանոցում ձաձիկին ամառաին համեղ, թարմեցնող աղցան է որը հիմնականում պատվիրում են խորովված, տապակված մսեղենի հետ։ Փորձեք շատ համեղ է ))))
Հարգելի՛ Հայկուհի, ինչպես հայտնի է, ցանկացած ազգային ճաշատեսակ զուտ ազգային չի մնում և ունի իր վարիացիաներին ու տարածաշրջանային “հարմարեցումները”: Այս առումով ձաձիկին բացառություն չէ. չէ՞ որ հայտնի են նրա մակեդոնական, բուլղարական, իրանյան, թուրքական տարատեսակները: Այսինքն այսպես կոչված ճշգրիտ բաղադրատոմս չկա ու չի կարող լինել:
Սիրելի շեֆ խոհարար կարող եք առաջարկել համեղ տորթի բաղադրատոմս առանց խտացրած կաթի
Սիրելի ընթերցող, մեր կայքում կան տորթերի բազմաթիվ բաղադրատոմսեր համեղ կրեմներով։ Դրանց պատրաստման եղանակներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.cooks.am/?sfid=31372&_sft_category=%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9%D5%A5%D6%80&sf_paged=2