- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Հունգարական գուլյաշ
Յուրաքանչյուր ազգ իր ազգային ուտեստն ունի։ Հունգարացիների ազգային ուտեստն է համարվում` գուլյաշը։ Այս գուլյաշը կոչվում է թագավորական, սակայն առաջ գուլյաշը պատրասոտւմ էին միայն հովիվները։ Այս ուտեստի իրական սիրահարները գիտեն, որ այն նախկինում պատրաստում էին բնության գրկում` կաթսայում։ Մի ժամանակ քոչվոր ցեղերն այս ուտեստը պատրասոտւմ էին կրակի վրա` ձեռքի տակ եղած մթերքներով։ Բացի այդ նրանք խոտեր, արմատներ և սունկ էին օգտագործում այս ապուրի մեջ։ 18-րդ դարում երբ կարմիր տաքդեղը լայն տարածում ստացավ, այս ուտեստը անվանեցին գուլյաշ։
Բաղադրիչներ
- միս տավարի - 2,2 կգ (փափուկ)
- բուսայուղ - 60 մլ
- սոխ - 4-5 գլուխ
- պղպեղ կարմիր - 4 ճ/գդ
- լոլիկի մածուկ - 120 գր
- սխտոր - 3 պճեղ
- չաման - 1-2 թ/գդ (սերմ)
- արգանակ տավարի մսի - 1լ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։
- Հաստ պատերով կաթսան տաքացնում ենք, լցնում բուսայուղը և սոխը տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Այնուհետև ավելացնում ենք սխտորը, աղը, չամանը, կարմիր և սև պղպեղները։
- Չամանը ցանկության դեպքում կարող ենք օրեգանոյով փոխարինել։ Այդ ամենը լավ խառնում ենք։
- Ապա խառնում ենք լոլիկի մածուկն ու արգանակը և լցնում կաթսայի մեջ:
- Թողնում ենք, որ զանգվածը եռա, ապա թուլացնում ենք կրակը, ավելացնում ենք կտրատված միսը և եփում ևս 1,5 ժամ առանց կափարիչի:
- Գուլյաշի վրա կանաչի ենք լցնում և այն մատուցում:
Մատուցեք հունգարական գուլյաշը որևէ խավարտի հետ, օրինակ` կարտոֆիլի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: