

- Yield: 30 րոպե անց
- Cook Time: 1ժ 05 րոպե
Ձկնապուր իշխանով
Բաղադրիչներ
- իշխան ձուկ - 500 գր
- կարտոֆիլ - 400 գր
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 3 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- ռեհան - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ու եփում ենք իշխանը: Ապուրի համար կարելի է ընտրել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված ձուկ: Երկրորդ դեպքում պետք է հալեցնել, մաքրել ու լավ լվանալ: Այնուհետև հեռացնում ենք գլուխը ու զգուշորեն մաքրում փորոտիքը: Լավ լվանում ենք հոսող ջրի տակ: Կտրտում ենք մի քանի մասի ու գլխի հետ դնում ջրով լի կաթսայում: Կաթսան դնում ենք միջին թեժության կրակին ու եփում 20 րոպե:
- Երբ ձկան արգանակը պատրաստ լինի, խառնիչի օգնությամբ հանում ենք ձկան կտորները, դնում խոր ամանում, իսկ հեղուկը քամում մաղով: Ինչից հետո ձկան եփուկը կրկին կրակին ենք դնում: Կարտոֆիլն ու գազարը կեղևից մաքրում ենք ու կտրտում համապատասխանաբար խորանարդաձև ու շրջանաձև; Եռացող արգանակի մեջ ենք լցնում կտրտած բանջարեղենն ու ամբողջական սոխը: Եփում ենք մինչև բաղադրիչները փափկեն:
- Իշխանի միսը մանր մասերի ենք բաժանում՝ հեռացնելով փշերը: Երբ բանջարեղենն արգանակում եփվեն, ձուկն ավելացնում ենք կաթսային: Կարելի է ավելացնել նաև լվացած դափնետերև, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ենք անում: Կանաչին մանր կտրտում ենք ու ավելացնում ապուրին: Ծածկում ենք կափարիչով ու եփում 2-3 րոպե: Հետո կրակն անջատում ենք, իսկ ապուրը թողնում մնա մոտ 30 րոպե:
- Կարելի է մատուցել:
Իշխանով ապուրը շատ համեղ ու բուրավետ նախուտեստ է: Կարելի է պատրաստել խարույկի վրա կամ տնային պայմաններում: Մատուցվում է թթվասերով կամ մանանեխով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: