- Yield: 10 րոպե անց
Ձկով ու կարտոֆիլով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք ու փորձում ստանալ հարթ խմոր, որից հետո ծածկում ենք սրբիչով, դնում ենք տաք տեղում ու թողնում, որ հասունանա։
- Ձկան ֆիլեն դնում ենք ջրի մեջ, ապա հանում ու մանր կտրատում ենք։ Եփում ենք բրինձն ու կարտոֆիլը կեղևով, ապա խորանարդաձև կտրատում ենք։
- Սոխը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև թափանցիկ դառնա։ Ապա ավելացնում ենք մանր կտրատած կանաչ սոխը, տապակում ենք ևս 3 րոպե ու ավելացնում բրինձը, ձկան ֆիլեն, կարտոֆիլը, համեմում ենք ու խառնում։
- Խմորից փորձում ենք ստանալ խմորաշերտ, մի փոքր մասն էլ առանձնացնում ենք զարդարելու համար։ Այնուհետև լցնում ենք միջուկն ու խմորի եզրերը մոտ 4 սմ երկարությամբ կտորների ենք բաժանում, ապա հյուսում ենք։
- Վերին հատվածը ձևավորում ենք այնպես, որ գլխի ձև ստանա, իսկ ներքևի հատվածը՝ պոչի։ Խմորի մնացած մասից ստանում ենք ոտքերն ու ձեռքերը, աչքերն ու հոնքերը։
- Մկրատի օգնությամբ ձևավորում ենք ատամները, մաշկի անհարթությունները, կարկանդակը պատում ենք կարագով ու թխում 190 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև ոսկեգույն դառնա։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, ծածկում սրբիչով ու թողնում ենք, որ 10 րոպե հանգստանա, ապա մատուցում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: