

Ձմերուկի հյութ ձմռան համար
Բաղադրիչներ
- ձմերուկ - 3 կգ
- շաքարավազ - 80 գր
- աղ կիտրոնի - 4 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ձմերուկը լավ լվանում ենք, ապա կեղևը հեռացնում ենք։
- Միջուկը բլենդերով 3-4 րոպե հարում ենք, որպեսզի ստանանք խյուսանման զանգված։
- Ստացված հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ցանկության դեպքում կարելի է անցկացնել մաղով։
- Ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնի աղը։
- Ձմերուկի հյութը 5-10 րոպե եփում ենք՝ հասցնելով եռման աստիճանի և փրփուրը հեռացնում ենք։
- Բանկաներն ու կափարիչները եռացրած ջրով ստերիլիզացնում ենք։
- Հյութը տաք վիճակում լցնում ենք բանկաների մեջ, անմիջապես փակում ենք՝ ստուգելով հերմետիկությունն ու թողնում ենք, որ սառչի։
- Ձմերուկի հյութը պատրաստ է։
Ձմերուկի հյութի պահպանման ժամկետը 1 տարի է։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: