- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ձմերուկի ցուկատ
Բաղադրիչներ
- ձմերուկ - ըստ ճաշակի
- ջուր - 350 մլ
- շաքարավազ - 2 բաժակ
- կիտրոն - 1 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձմերուկի եղևի վրայից կտրում ենք կարմիր ու կանաչ հատվածները, սպիտակ միջուկը ձողաձև կտրատում:
- Ջուրն ու շաքարավազը տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Այդ ընթացքում կիտրոնի կեղևը հանում ենք, հյութը քամում:
- Լցնում ենք օշարակի մեջ: Ձմերուկի կտորները լցնում ենք օշարակի մեջ, լավ խառնելով հասցնում եռման: Կրակից վերցնում ենք, թողնում լավ հովանա: Մեկ ժամից արդեն կտորները կիսաթափանցիկ են դառում:
Նույն գործողությունը 4-5 անգամ կրկնում ենք, հետո օշարակը դատարկում, ձմերուկի կտորները նախապատրաստում չորացնելու համար:
Քանի դեռ ջեռոցը տաքանում է, կտորները խնամքով շարում ենք յուղաթղթապատ տապակի մեջ, որպեսզի իրար չկպչեն:
- Ջեռոցը միացնում ենք նվազագույն ջերմաստիճանային ռեժիմով, տապակը դնում մեջը, դուռը կիսաբաց թողնում ու ամբողջ օրը թողնում այդպես: Հետո հանում ենք ջեռոցից, մինչև լույս թողնում բաց վիճակում:
- Պատրաստի ցուկատները մի քիչ կպչուն են լինում, ուստի թեթևակի փոշոտում ենք եգիպտացորենի օսլայով ու շարում բանկայի մեջ: Կափարիչը հերմետիկ փակում ենք ու պահում:
Ձմերուկի սեզոնին, երբ ամեն օր վայելում ենք այդ զովացուցիչ պտուղը, արժե չզլանալ ու ցուկատ պատրաստել, քանի որ ձմռանը հատկապես այն հաճույքով է ուտվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev cez shat shnorhakalem vor
nman hamex cukatnereq patrastum,mi xndranq unem ete hnaravore cmerukic baci urish mrgi baxadratomsel kgreq
Հասմիկ ջան, շուտով կտեղադրենք նաև այլ բաղադրատոմսեր 🙂
shat shnorhakalem
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂