- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Ձմերուկով ժելե
Բաղադրիչներ
- ձմերուկ - 500գր
- գինի սպիտակ - 250մլ
- ժելատին - 8գր
- շաքարավազ - 60գր
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը թրջում ենք 2ճ/գդ ջրով և թողնում ուռչի 15-20րոպե:
- Ձմերուկի միջուկը ազատում ենք կորիզներից, ապա խառնում բլենդերում:
- Ստացված հյութը անցկացնում ենք մանր ցանցի միջով, որպեսզի ստանանք իդեալական միատարր զանգված:
Կաթսայի մեջ ենք լցնում գինին, շաքարավազը և խառնում: Տեղափոխում ենք կրակի վրա և հասցնում եռման վիճակի, ապա թուլացնում ենք կրակը և եռացնում 10 րոպե:
- Եռացող գինու մեջ ենք լցնում ուռչած ժելատինը, լավ խառնում ենք զանգվածը, ապա հանում կրակի վրայից և թողնում սառչի:
- Սենյակային ջերմաստիճանի սառչած գինին լավ խառնում ենք ձմերուկի հյութի հետ:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանների մեջ և տեղափոխում սառնարան 5 ժամով:
Պատրաստի ժելեն կարելի է մատուցել անանուխի տերևների կամ հարված սերուցքի հետ:
Ձմերուկով ժելե պատրաստելու այս բաղադրատոմսը փոխառնված է իտալական բարձրաճաշակ խոհանոցից, սակայն, պատրաստման շատ պարզ և հեշտ եղանակի շնորհիվ այն կարող են պատրաստել անգամ սկսնակ տնտեսուհիները:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
DZMERUK NKATI UNEQ MAQRAC MIJUK@ 500GRAM TE KEXEVOV
Հարգելի մասնակից, ձմեռուկի միջուկը պետք է լինի 500 գր 🙂
Իսկ այս բաղադրատոմսով ժելեն կարելի՞ է պահածոյացնել
Կամ եթե հնարավոր է խնդրում եմ ուղարկեք ձմերուկը պահածոյացնելու որևէ բաղադրատոմս