- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 50 minutes
Ձյան փաթիլներ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- աղ - 1/4 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցներն ու աղը հարում ենք հարիչի օգնությամբ այնքան, մինչև վերածվի փրփրանման զանգվածի:
- Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը:
- Ստանում ենք պինդ զանգված:
- Յուղաթղթի վրա նկարում ենք ձյան փաթիլներ, շրջում ենք հակառակ կողմով և դնում ենք ձևամանի մեջ:
- Սպիտակուցային զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և ձյան փաթիլի տեսք ենք տալիս:
- Ցանկության դեպքում կարելի է նաև զարդարել: Այնուհետև չորացնում ենք 100 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Մեր համեղ փաթիլները պատրաստ են: Սառելուց հետո հեռացնում ենք յուղաթուղթն ու համտեսում կամ զարդարում ամանորյա սեղանն ու նույնիսկ տոնածառը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk chenq karox harel pataraqaxov?
Սիրելի Տաթև, պատառաքաղով հարելու դեպքում չեք ստանա պինդ սպիտակուցային զանգված: 🙂
Inchqan jamanakov enq toxnum jerocum??
Սիրելի Մարիամ, ջեռոցում թողնում ենք 40-50 րոպե: 🙂