- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Ձուկ իշխան ֆրանսիական ձևով
Բաղադրիչներ
- ձուկ - 2 հատ (իշխան)
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- լոլիկ - 1 հատ
- սխտոր - 2 պճեղ
- գինի սպիտակ - 50 մլ
- ջուր - 100 մլ
- գինի կարմիր - 50 մլ
- կարագ - 60 գր
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- մեխակ - 1 հատ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք և կիսաշրձանաձև կտրատում։ Սոխը նույնպես կիսաշրջանաձև կտրատում ենք։ Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, կեղևն ու սերմերը(պարտադիր չէ սերմերը հանել) հանում և ոչ մեծ խորանարդիկների բաժանում։ Սխտորը ճզմում ենք։
Իշխանը լվանում ենք և մաքրում։
- Բանջարեղենը, դափնու տերևը, մեխակը աղով և պղպեղով համեմում ենք կաթսայի մեջ դնում։ Վրան լցնում ենք ջուրը, կարմիր գինին և սպիտակ գինին։ Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակի տակը իջեցնում ենք և 5 րոպե եփում։ Այնուհետև իշխանը միացնում ենք բանջարեղենին և արգանակին, 10 րոպե եփում ենք և շրջում մյուս կողմի վրա և ևս 10 րոպե եփում։
- Ձուկը հանում ենք ջրից և տաք տեղ դնում կամ փայլաթիթեղով ծածկում։
Արգանակը քամում ենք, բայց բանջարեղենը դեն չենք գցում(տաք տեղ ենք դնում)։
- Արգանակը կրկին դնում ենք կրակին և սպասում մինչև կիսով չափ եռա։
Կրակից վերցնում ենք և անընդհատ խառնելով ավելացնում սերուցքային կարագը։
Ձուկը դնում ենք մի քիչ խոր ամանի մեջ, բանջարեղենը կողքից շարում և վրան լցնում սոուսը(արգանակը)։
- Բարի ախորժակ։
Մեծ սիրով և հաճույքով պատրաստված ախորժելի ձուկ իշխան, որը կարելի է մատուցել մեկ գավաթ գինու հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzes knereq mi harc tam …duq ashakertner cheq yndunum vor sovorecneq xohararakan arvesty?????
Բարև Ձեզ, հնարավոր է`շուտով նաև դասընթացներ կազմակերպենք: Մենք Ձեզ անպայման տեղյակ կպահենք 🙂
Isk duq fb-um kam odnoklasnikum inchvor sayt chuneq vor karoxananq etpes pahel kap@?
Բարև Ձեզ, ահա մեր էջերը`
https://www.facebook.com/armenianchef/?ref=bookmarks
https://ok.ru/armenianchef
barev dzes shnorhakalem shat
Բարև Ձեզ, միշտ պատրաստ ենք օգնել 🙂