

- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Ձուկ ՝ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սառը կարագը, ալյուրը և աղը բլենդերով խառնում ենք, ավելացնում ենք շատ սառը ջուրը և խմոր հունցում: Խմորը գնդում ենք, պատում պոլիէթիլենային թաղանթով և 40 րոպեով տեղափոխում սառնարան:
- Կանաչիները մանր կտրատում ենք և վրան ավելացնում քերիչով անցկացրած կիտրոնի կեղևը: Այնուհետև ավելացնում ենք կարագը, աղն ու պղպեղը և զանգվածը լավ խառնում ենք:
- Ձուկը կտորների ենք բաժանում և կտորներն էլ առանձնացնում վերևի և ներքևի մասերից ու ազատում փշերից: Խմորը գրտնակում ենք և ձկան քանակութամբ կտորների բաժանում: Խմորի մեջ դնում ենք ձկան ներքևի մասը և վրան միջուկ լցնում:
- Այնուհետև վերցնում ենք ձկան վերևի մասը և դնում միջուկի վրա: Վրան աղ և պղպեղ ենք ցանում (ցանկության դեպքում կարող ենք մանանեխ ավելացնել):
- Խմորը զգուշությամբ փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և վրան կաթ և ձվի դեղնուց քսում: Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ահա և վերջ:
Պատրաստում ենք յուրօրինակ ձուկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: