- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ձվով տարտալետկա
Բաղադրիչներ
- հավի թոք - 500 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
- գազար - 150 գր
- սոխ - 150 գր
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- տարտալետկա - ըստ ճաշակի
- ձու - 20 հատ (լորի)
- լոլիկ չերրի - 20 հատ
Քայլերի հաջորդականություն
- Տարտալետկաները գնում ենք կամ պատրաստում ահա այս եղանակով:
Սոխն ու կանաչին մանր կտրատում ենք, իսկ գազարն անցկացնում քերիչով: Այնուհետև սոխն ու գազարը տապակում ենք, ավելացնում հավի թոքն ու տապակում ևս 20 րոպե: Զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում սերուցքն ու հարում: Այնուհետև ավելացնում ենք կանաչին, աղն ու պղպեղը և լավ խառնում ենք:
- Ձվերը եփում ենք և լոլիկների հետ 2 մասի բաժանում: Տարտալետկաների մեջ խոհարարական պարկի միջոցով լցնում ենք ստացված միջուկը: Վրան դնում ենք լոլիկներն ու ձվերը:
- Ցանկության դեպքում զարդարում ենք կանաչիով և մատուցում:
Գեղեցիկ տարտալետկա , որն իր համով դուր կգա բոլորին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: