

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Ճապոնական թխվածքաբլիթ «Մոտի»
Բաղադրիչներ
- բրինձ - 1 բաժակ
- շաքարի փոշի - 3 ճ/գ
- ջուր - 0,5 բաժակ
- շոկոլադ կաթնային - 50 գր
- մուրաբա բալի
Քայլերի հաջորդականություն
- Կլոր բրինձը լավ լվանում ենք ու 40 րոպե եփում:
- Ապա լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք 1 բաժակ ջուր և հարում ենք:
- Հարելուց հետո խառնում ենք այնքան, մինչև ստացվի պինդ զանգված:
- Ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք խառնել:
- Այժմ պատրատում ենք շոկոլադե միջուկը, որի համար շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով, ապա թողնում ենք, որ սառչի:
- Ստացված բրնձի զանգվածից ստանում ենք գնդիկներ, դրանք բացում ենք, լցնում ենք միջուկն ու կրկին վերածում գնդիկների:
- Համեղ ու յուրօրինակ թխվածքաբլիթները պատրաստ են:
Շոկոլադի փոխարեն կարելի է օգտագործել նաև ելակով կամ յուգորտով միջուկներ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: