- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Ճուտ վիեննական ձևով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 2-4:
- Ճուտը լվանում ենք, չորացնում և մասնատում։ Թևիկները, կողերն ու ողնաշարը հանում ենք (այդ մասերով կարող ենք արգանակ պատրաստել)։ Բդերն ու կրծքամիսը կարող ենք 2 մասի կիսել։
- Հավի կտորները աղով և պղպեղով տրորում ենք և վրան կիտրոն քամում։ 1 ժամ, կամ ավելի երկար, մարինացնում ենք։
- Մեկ ամանի մեջ ենք լցնում ալյուրը, մյուսի մեջ` ձվերը, իսկ երրորդ ամանի մեջ` սպիտակ պաքսիմատը, որը կարող ենք խառնել պապրիկայի և քրքումի հետ` գույնի համար։ Ճուտի կտորները թաթախում ենք սկզբում ալյուրի, այնուհետև ձվի, որից հետո պաքսիմատի մեջ։
- Թավայի մեջ առատորեն բուսայուղ ու ձիթայուղ ենք լցնում։ Ճուտի կտորները տապակում ենք սկզբում ուժեղ կրակի վրա, այնուհետև միջին ուժեղության կրակի վրա, որից հետո կափարիչը ծածկում ենք և այնքան ենք թողնում մինչև ճուտն ամբողջությամբ եփվի։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, «Ճուտ վիեննական ձևով», սովորաբար մատուցում են կիտրոնի կտորներով և մաղադանոսով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: