- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Մակարոնով և սնկով ձողիկներ
Բաղադրիչներ
- մակարոն - 400 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- պանիր - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 6 ճ/գդ
- արգանակ բանջարեղենային - 100 գր (կամ մսային)
- ձու - 2 հատ
- չորահաց - 2 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մակարոնը ըստ ցուցումների եփում ենք, լցնում ցանցի մեջ և ջուրը թափում: Պանիրը քերում ենք, սնկերը կտրատում և բուսայուղով 7-8 րոպե տապակում:
Խառնում ենք ձուն, սերուցքը, սնկերը և քերած պանիրը:
Մակարոնները խառնում ենք արգանակի, 50 գր պանիրի ու սնկերի հետ և լցնում սերուցքային խառնուրդի մեջ: Զանգվածը խառնում ենք և լցնում խորանարդաձև ամանի մեջ:
- Ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով, վրան ծանրություն դնում և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Մակարոնները հանում ենք սառնարանից, ձողիկների նման կտրատում և թաթախում դեղնուցային զանգվածի մեջ: Պանիրն ու չորահացը խառնում ենք և ձողիկները թաթախում այդ զանգվածի մեջ:
- Բուսայուղապատ տապակը տաքացնում ենք և ձողիկները տապակում 5 րոպե: Ահա և վերջ:
Ստացանք շատ համեղ ձողիկներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: