- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Մակարոն տնական տուշոնկայով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500գր
- մակարոն - 200գր
- սոխ - 2 հատ
- գազար - 1 հատ
- գարեջուր - 100մլ
- պղպեղ չիլի - 1/2 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 2-3 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 1թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- ձիթայուղ
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք միսը, 1 սոխը, գազարը, դնում կաթսայի մեջ, վրան լցնում գարեջուրը և դնում թույլ կրակի վրա շոգեխաշվելու 2 ժամ:
- Շոգեխաշվելու ավարտից 10 րոպե առաջ ավելացնում ենք դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղը:
- Ապա հանում ենք խաշած միսն ու տրորում պատառաքաղով:
- Խաշում ենք մակարոնը ըստ տուփի վրա նշված եղանակի:
Տապակում ենք մանր կտրատված սոխն ու չիլի պղպեղը ձիթայուղի մեջ, ավելացնում ենք միսը, աղը, 2ճ/գդ մսի շոգեխաշելուց մնացած արգանակը, խաշած մակարոնը, եփում ենք 5-7 րոպե և հանում կրակի վրայից:
- Պատրաստի ուտեստը դնում ենք ափսեի մեջ և մատուցում:
Մատուցելիս վրան շաղ ենք տալիս քերած պանիր և զարդարում ենք ռեհանի ճյուղով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ete garejri poxaren jrov shogexashem klini ?kam el ete garejrov patrastem erexayin arje arajarkel?naxapes shnorhakalutyun
Հանգիստ կարող եք պատրստել ջրով: Ջրով էլ շատ համեղ կլինի 🙂