- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Մակարուններ նուտելլայով
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 1/4 բաժակ
- շաքարավազ հրուշակեղենային - 2 բաժակ
- ալյուր նուշի - 1 բաժակ
- սննդի գունանյութ - 2 ճ/գ
- նուտելլա - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցն ու շաքարավազը հարում ենք հարիչի օգնությամբ, ավելացնում ենք սննդային գունանյութը։
- Ալյուրն ու շաքարի փոշին անցկացնում ենք մաղով և ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին։
- Զգուշորեն խառնում ենք։
- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի կամ սովորական պոլիէթիլենային պարկի մեջ։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով և հրուշակեղենային պարկի օգնությամբ ստանում ենք հաստլիկ թխվածքաբլիթներ, որոնք թողնում ենք այդպես մոտ 20 րոպե, որպեսզի ձևավորվեն ու անհարթություններ չառաջանան։
- Այնուհետև թխվածքաբլիթները 20 րոպե թխում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, սառը վիճակում քսում ենք նուտելլան և թխվածքաբլիթներն ամրացնում ենք։
Մակարունները շատ համեղ, ֆրանսիական թխվածքաբլիթներ են՝ բաղկացած երկու շերտից։ Պատրաստեք ու վայելեք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
շաքարավազ հրուշակեղենային դա շաքարի փոշին է ?
Սիրելի Էլիզա, հրուշակեղենային շաքարավազի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/ingredients/%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6-%D5%B0%D6%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/
Կներեք իսկ որտեղից կարող ենք ձեռք բերել հրուշակեղենային շաքարավազը?