- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 5 minutes
Մայոնեզի բաղադրատոմս
Բաղադրիչներ
- բուսայուղ - 200 մլ
- ձվի դեղնուց - 1 հատ
- մանանեխ - 2 թ/գդ
- գինու քացախ - 1 թ/գդ (սպիտակ)
- հյութ կիտրոնի - 1-2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սա շատ համեղ սոուս է, որի բաղադրիչների տեսակները փոփոխելով, կարելի է այլ սոուս ստանալ։ Ըստ երևույթին, սա տնական մայոնեզի բաղադրատոմս է, բայց եթե վերջինիս ձիթայուղ, լայմի կամ կիտրանի հյութ և մի քանի պճեղ մանրացված սխտոր ավելացնենք, ապա կստանանք շատ համեղ Այոլի սոուս, որը հարմար է մատուցել ձկան, ծովախեցգետնի կամ եփված բանջարեղենի հետ։ Պետք է հիշել, որ այս բաղադրատոմսին կարելի է տարբեր տեսակի յուղեր խառնել (խաղողի, եգիպտացորենի, արևածաղկի, ռաֆինացված ձիթայուղ և այլն)։
Տնական մայոնեզ պատրաստելու համար շատ կարևոր է, որ բոլոր մթերքները լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի այն չկտրվի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կտրվել է՝ պետք է դեղնուցը խառնենք 1 գդ մանանեխի հետ և աստիճանաբար ավելացնենք կտրված մայոնեզի մեջ` խառնիչով մի ուղղությամբ անընդհատ խառնելով։ Այդպես իրավիճակը կշտկեք։ Տնական մայոնեզը հաճախ թանձր է լինում, այդ իսկ պատճառով էլ աղցանների մեջ ավելացնելուց առաջ պետք է մի քիչ եռացրած ջուր լցնենք, որպեսզի ստանանք անհրաժեշտ կազմության մայոնեզ։Կերամիկական կամ ապակյա տարայի մեջ ենք լցնում ձվի դեղնուցն ու մանանեխը և խառնիչով խառնում ենք։ Կաթիլ առ կաթիլ ավելացնում ենք բուսայուղը` յուրաքանչյուր լցնելուց հետո լավ խառնելով (բավական խիտ էմուլսիա ենք ստանում)։ Այդպես շարունակում ենք բարակ շիթով ամբողջ բուսայուղն ավելացնել, ինչի արդյունքում ստանում ենք թանձր և մի քիչ ժելեանման զանգված։ Այժմ ավելացնում ենք քացախը, կիտրոնահյութը և աղը։ Մայոնեզն անմիջապես սպիտակում է և ջրիկանում։ Ցանկության դեպքում կարող ենք մի քիչ էլ կիտրոնահյութ, մեկ պտղունց շաքարի փոշի ու սև պղպեղ ավելացնել։
- Ահա և վերջ:
Մայոնեզի բաղադրատոմս , որն անպայման Ձեզ դուր կգա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: