Մանդարինի մուրաբա
Քայլերի հաջորդականություն
- Մանդարինները թրջում ենք ջրի մեջ մոտ 10-12 ժամ, որպեսզի դառնությունը վերանա:
- Հանում ենք ջրից, ապա փայտիկի օգնությամբ անքեր ենք բացում, որպեսզի շաքարահյութը հավասարապես ներծծվի:
- Մանդարինները բաժանում ենք երկու հավասար մասերի, հեռացնում ենք կորիզները:
- Պատրաստում ենք շաքարահյութը, որի համար անհրաժեշտ շաքարավազն ու ջուրը լցնում ենք տարայի մեջ, խառնում ու դնում ենք կրակի վրա:
- Շարունակում ենք խառնել շաքարահյութը՝ հասցնելով եռման աստիճանի:
- Անջատում ենք կրակը, և մանդարինները լցնում ենք շաքարահյութի մեջ ու թողնում մինչև երեկո՝ 2-3 անգամ խառնելով:
- Երեկոյան կրկին դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի ու 2-3 րոպե եփում ենք: Ապա անջատում ենք կրակն ու այդպես թողնում մինչև առավոտ:
- Առավոտյան մանդարինները հանում ենք, իսկ շաքարահյութը կրկին հասնում ենք եռման աստիճանի ու եփում ևս 5 րոպե, մինչև պնդանա:
- Տաք վիճակում լցնում ենք մաքուր ու չոր ստերիլիզացված բանկաների մեջ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: