- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Մանդարինով պիրոգ
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 170 գր
- ալյուր - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 50 գր
- ձու - 3 հատ
- մանդարին - 7 հատ
- վանիլային շաքար - 10 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք մանդարինով անուշահյութը, որի համար անհրաժեշտ 3 մանդարիններից յուրաքանչյուրը բաժանում ենք 4 հավասար շրջանաձև կտորների։
- Վերցնում ենք ևս 1 մանդարին և հյութը քամում ենք։
- Կաթսայի մեջ լցնում ենք 150 գր շաքարավազ, ավելացնում ենք 100 մլ ջուր՝ հասցնելով եռման աստիճանի։
- Այժմ պատրաստում ենք խմորը։ Վերցնում ենք 1 մանդարին ու կեղևով անցկացնում ենք քերիչով։ Այնուհետև հեռացնում ենք մյուս երեք մանդարինների կեղևներն ու բլենդերով հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք սպիտակաձավարը, խառնում ենք ու 5 րոպե թողնում, որպեսզի ուռչի։
- Ձուն հարիչով հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլային շաքարը։
- Ավելացնում ենք հալեցրած ու սառեցրած կարագը, մանդարինի կեղևն ու հարում ենք։
- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ և կամաց-կամաց ավելացնում ենք խմորային զանգվածին՝ զգուշորեն խառնելով։
- Այնուհետև ավելացնում ենք սպիտակաձավարով զանգվածին՝ շարունակելով խառնել։
- Ձևամանը (20 սմ) կարագապատում ենք, և մանդարինի կտորները դնում ենք մեջը։
- Լցնում ենք խմորն ու 40-60 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թողնում ենք, որ պիրոգը մի փոքր սառչի, ապա փայտիկի օգնությամբ անցքեր ենք բացում և պատում անուշահյութով։
- Կարող ենք վրան շաղ տալ շաքարի փոշի, զարդարել մանդարիններով ու մատուցել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ես անձամբ պատրաստել շատ համեղ է
Շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից։ ։)