- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Մանդարինով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք մանդարինով օշարակը։
3 հատ մանդարինը մաքրում ենք և յուրաքանչյուրը շրջանաձև 4 մասի բաժանում։
4-րդ մանդարինի հյութը քամում ենք։
- Լցնում ենք շաքարավազը թավայի մեջ, ավելացնում ջուրը և հասցնում եռման աստիճանի, ապա ավելացնում ենք կտրատված մանդարինները և եփում ևս 10-15 րոպե։
Պատրաստում ենք խմորը. 2 մանդարինի կեղևը հանում ենք և մանր քերիչով անցկացնում։ Այնուհետև մնացած մանդարինները կեղևազրկում ենք ու բլենդերով մանրացնում, բայց պետք չէ լրիվ համասեռ դառնա, խմորի մեջ պետք է մանդարինի կտորներ մնան։
- Ավելացնում ենք սպիտակաձավարը, խառնում և 5 րոպե թողնում, որպեսզի սպիտակաձավարը ուռչի։
Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլինը։
- Ավելացնում ենք հալեցրած կարագը, մանդարինի կեղևը և մի քիչ հարում ենք։ Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ։
Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք հարած խառնուրդին` զգուշորեն վերևից ներքև խառնելով։
- Այնուհետև ավելացնում ենք մանդարինա-սպիտակաձավարային խառնուրդը, և նույնպես զգուշորեն խառնում ենք։ Ձևամանը կարագով պատում ենք (20 սմ տրամագծով)։ Օշարակի միջից հանում ենք մանդարինի կտորները և դնում ձևամանի մեջ (օշարակը պահում ենք)։
- Մանդարինի վրա ենք լցնում խմորը և 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40-60 րոպե թխում։ Պիրոգը մի քիչ սառեցնում ենք, այնուհետև փայտիկներով անցքեր ենք անում մեջը։ Այնուհետև խոնավեցնում ենք մնացած օշարակով և ամբողջությամբ սառեցնում (լավ կլինի 1 գիշեր մնա)։
- Շրջում ենք ափսեի վրա և ըստ ցանկության ձևավորում։
Մատուցելիս մանդարինով պիրոգի վրա շաքարի փոշի շաղ տվեք և ձևավորեք մանդարիններով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: