- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Մանդարինով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 190 գր
- ալյուր - 130 գր
- փխրեցուցիչ - 3 գր
- բուսայուղ - 3 ճ/գդ
- վանիլին - 1 գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 200 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 100 գր
- վանիլին - 1 գր
- Մանդարինի ջեմի համար՝
- մանդարին - 300 գր
- շաքարավազ - 100 գր
- Տոգորելու համար՝
- շաքարավազ - 1.5 ճ/գդ
- ջուր - 50 մլ
- մանդարին - 50 մլ (հյութ)
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- մանդարին - 100 գր
- նուշ - 50 գր
- ընկույզ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու վանիլինը, խառնում ենք և կամաց-կամաց ավելացնում ձվային զանգվածի մեջ:
Բիսկվիթը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:
Բիսկվիթը մեկ գիշեր թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:
- Պատրաստում ենք մանդարինի ջեմը: 300 գր մանդարինը կեղևազրկում ենք և 100 գր շաքարավազի հետ բլենդերում լավ խառնում, այնուհետև դնում ենք մարմանդ կրակին և եռացնում:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, կարագը, շաքարի փոշին և վանիլինը հարիչով լավ հարում ենք:
- Պատրաստում ենք օշարակը: Մանդարինի հյութը, ջուրն ու շաքարավազը մարմանդ կրակին տաքացնում ենք, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի:
Բիսկվիթը 4 մասի ենք բաժանում:
- Առաջին շերտը տոգորում ենք օշարակով և վրան կրեմ քսում:
- Դնում ենք երկրորդ շերտը, տոգորում օշարակով և մանդարինի ջեմ քսում: Դնում ենք երրորդ շերտը և նույն գործողությունը կրկնում:
- Դնում ենք վերջին շերտը, տոգորում օշարակով և տորթն ամբողջությամբ կրեմապատում:
- Նուշն ու ընկույզը մանրացնում ենք և լցնում տորթի վրա, այնուհետև շարում ենք մանդարիննները և վրան հալեցրած շոկոլադով զարդարում:
- Ահա և վերջ:
Համեղ տորթ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,shat hetaqrqir tort e,erbevice mandarinov tort Chem kerel u petrastel,kareli e porcel,,shnorhakalutyun baxadratomsi hamar??
Անահիտ ջան, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂