- Yield: Անմիջապես
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 40 minutes
Մանթի “Լաջան” սոուսով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 1 կգ
- ձու - 1 հատ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- ջուր - 2 բաժակ
- աղ - 1 ճ/գդ
- Լաջան լոուսի համար՝
- պղպեղ կարմիր - 3 ճ/գդ(աղացած)
- սխտոր - 2 պճեղ
- քացախ - 1 ճ/գդ
- լոլիկի մածուկ - 1 թ/գդ
- ջուր - 1 ճ/գդ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- Ֆարշի համար
- միս տավարի - 700 գր(փափուկ)
- սոխ - 1 կգ
- ջուր - 1/2 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը մաղում ենք, մեջտեղում փորվածք անում և լցնում ձուն։ Ջուրը աղի և բուսայուղի հետ խառնում ենք, աստիճանաբար ավելացնում ալյուրի մեջ և խմոր հունցում։ Խմորը փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ և 30 րոպե հանգիստ թողնում։ Այնուհետև նորից ենք հունցում խմորը և ևս 20 րոպեով հանգիստ թողնում։
- Միսը կտրատում ենք` սկզբից շերտերով, հետո ձողիկներով, որից հետո բաժանում ենք մանր կտորների։ Սոխը մաքրում ենք և ջրի մեջ 1 ժամով թրջում, որից հետո կտրատում ենք, աղ անում և մի քիչ ճզմում։ Սոխը խառնում ենք մսի հետ, ավելացնում ենք աղը, պղպեղը, ջուրը և խառնում։ Ֆարշը պատրաստ է։
- Խմորը երկու մասի ենք բաժանում։ Կարող ենք խմորը շրջանաձև բացել և բաժակով շրջաններ կտրել։ Կարող ենք նաև խմորը 2-3 մասի բաժանել, երկար քառակողմ կտորների բաժանել և դանակով միանման կտորներ կտրել։ Յուրաքանչյուր մաս շրջանաձև բացում ենք և մեջտեղում ֆարշ դնում։
- Այնուհետև սկսում ենք մանթիները ձևավորել։
Կարող ենք նաև մանթիները մեջտեղի հատվածում ամրացնել, բայց կարելի է նաև անել այնպես, ինչպես նկարում է պատկերված։ Կամ այնպես, ինչպես Ձեզ դուր է գալիս։ - Պատրաստի մանթիները դնում ենք բուսայուղով պատված ցանցի մեջ։ Կաթսայի մեջ ջուր ենք եռացնում, այնուհետև մանթիներով ցանցը դնում վրան, կափարիչով ծածկում և 40 րոպե շոգեխաշում։
- Պատրաստում ենք լաջան սոուսը.
Սխտորը սխտորճզմիչով ճզմում ենք` խառնում պղպեղի, քացախի, լոլիկի մածուկի և ջրի հետ։ Բուսայուղը լավ տաքացնում ենք, լցնում այդ խառնուրդի մեջ և խառնում։ Այսպիսի սոուսը շատ հարմար է մատուցել մանթիների կամ այլ մսային ուտեստի հետ։
- Բարի ախորժակ:
Մանթին համային տեսանկյունից, պելմեններ է հիշեցնում։ Արդյունքում պատրաստեցինք յուրօրինակ բաղադրատոմսով և համեմունքներով մանթի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: