- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Մարինացված նեխուր
Բաղադրիչներ
- նեխուր - 1 կգ (արմատ)
- աղ - 2 թ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- պղպեղ կարմիր - 0,5 թ/գդ (կծու)
- համեմի սերմ - 2 թ/գդ
- բուսայուղ - 0,5 բաժակ
- քացախ - 5 ճ/գդ
- սոյայի սոուս - 4 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Նեխուրը մաքրում ենք և անցկացնում կորեական աղցանի քերիչով։
- Պատրաստում ենք մարինադը։ Թավայի մեջ բուսայուղը լավ տաքացնում ենք։ Կրակի վրայից վերցնում ենք, ավելացնում ենք համեմունքները (աղը, շաքարավազը, համեմի սերմը, պղպեղը) և լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք սոյայի սոուսը։ Վերջում ավելացնում ենք քացախը և կրկին խառնում ենք։
- Նեխուրի վրա լցնում ենք համեմունքներով բուսայուղը, լավ խառնում ենք և տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի գիշերը մարինացվի։
- Եվ աղցանը պատրաստ է։
Ի դեպ, կարող ենք նեխուրով աղցանի բաղադրատոմսի մեջ գազար ավելացնել, բայց այդ դեպքում շաքարավազի կարիք չի լինի, կարող ենք շաքարավազը բացառել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալութիւն այս համեղ պահքային ուտեստների համար։
Ուրախ ենք, որ հավանեցիք: 🙂