- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Մարինացված սկումբրիա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Աղը, շաքարավազը, համեմունքներն ու կտրատած գազարը լցնում ենք եռացրած ջրի մեջ և այդպես 5 րոպե եփում:
Քանի դեռ աղաջուրը սառչում է մաքրում ենք սկումբրիան. կտրում ենք գլուխը, լողակներն ու պոչը, մաքրում փորի հատվածը և հոսող ջրի տակ լվանում (եթե սկումբրիան սառեցված է, լավ կլինի այդ ամենն անել սառը վիճակում, որպեսզի ձուկը մաքրելուց տեսքից չընկնի և հեշտ կտրվի): Լավ լվանալուց հետո ձուկը կտրատում ենք 2 սանտիմետրանոց կտորներով:
- Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք:
- Ձկան կտորները դնում ենք ապակյա տարայի մեջ:
- Վրան դնում ենք աղաջրի մեջ եղած սոխի և գազարի շերտը:
- Գոլ աղաջրի մեջ բուսայուղ ենք ավելացնում և խնձորի քացախի հետ միասին լցնում ձկան վրա այնքան, մինչև վերջինս ամբողջությամբ ծածկվի: Ապակյա տարան 1 օրով տեղափոխում ենք սառնարանը:
24 ժամ մարինացնելուց հետո սկումբրիան պատրաստ է:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, սկումբրիա կարող ենք մատուցել խաշած կարտոֆիլի, կարտոֆիլի խյուսի և կանաչեղենի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: