- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
“Մարմարե” կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 220-250գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 160գր
- սոդա - 1/2թ/գդ (հանգեցրած 1թ/գդ քացախի մեջ)
- շոկոլադ կաթնային - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և դնել կողքի վրա:
Սերուցքը լավ հարել շաքարավազի հետ մինչև պինդ կրեմի առաջացումը, ապա ավելացնել ձուն և շարունակել հարելը:
Ավելացնել նաև քացախի մեջ հանգեցրած սոդան և ալյուրը՝ չդադարելով հարելը մինչև միատարր զանգվածի առաջացումը: Իր կոնսիստենցիայով խմորը պետք է դառնա պինդ թթվասերի նման:
Ստացված խմորի կեսը լցնել բուսայուղով պատված ձևամանի մեջ, ապա վրան լցնել հալեցրած շոկոլադը, հետո խմորի մնացած մասը: Երկար ձողիկի օգնությամբ խառնել խմորը պարուրաձև շարժումներով՝ ստանալով գեղեցիկ նախշեր:
- Թխել նախապես 180աստիճան տաքացրած ջեռոցում 40րոպե:
Կեքսի պատրաստ լինելը ստուգեք խրելով չոփը նրա մեջ. եփված լինելու դեպքում չոփի վրա չպետք է մնան խմորի մասնիկներ:
Մարմարե կեքսը մատուցելուց առաջ անպայման պետք է թողնել, որ հովանա, հասնի սենյակային ջերմաստիճանի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk inch chapi dzevamani mej epel?
Բարև Ձեզ: Պատրաստեք 18 սմ տրամագծով ձևամանի մեջ: