

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Մարմարյա թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- կակաո - 1 ճ/գդ
- օսլա (крахмал) - 50 գր
- ալյուր - 120 գր
- շաքարավազ - 120 գր
- կեֆիր - 1 ճ/գդ
- կարագ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք համեղ թխվածքաբլիթ : Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ձուն ու կրկին հարում:
Ալյուրը, փխրեցուցիչն ու օսլան անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ:
Խմորը 2 հավասար մասերի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կեֆիրն ու կակաոն:
- Ամանի մեջ լցնում ենք սկզբում սպիտակ խմորը, այնուհետև՝ շոկոլադե խմորը:
- Խմորը վերցնում ենք գդալով, գնդեր ձևավորում և շարում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-18 րոպե:
- Ահա այսպիսի թխվածքաբլիթ ենք ստանում:
Շատ դյուրին բաղադրատոմսով ստացանք շատ համեղ թխվածքաբլիթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: