

Մարմարյա քաղցրաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 170 գր
- կակաոյի փոշի - 50 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 70 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- շաքարի փոշի - 5 ճ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու փխրեցուցիչը մաղով անցկացնում ենք։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած կակաոյի փոշին։ Այնուհետև՝ փափկած կարագը։
- Ստացված զանգվածը խառնում ենք ու ստանում փխրուն զանգված։
- Առանձին տարայի մեջ ձուն ու շաքարավազը հարում ենք մեկ պտղունց աղի հետ։
- Ավելացնում ենք վանիլային շաքարավազը։
- Ստացված զանգվածն ավելացնում ենք շոկոլադե զանգվածին։
- Լավ խառնում, ապա ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու մեկ ժամ պահում ենք սառնարանում։
- Շաքարի փոշին լցնում ենք ափսեի մեջ։ Մեկ ժամ անց ձևավորում ենք կլոր թխվածքաբլիթներն ու թաթախում ենք շաքարի փոշու մեջ։
- Թխվածքաբլիթները դասավորում ենք ձևամանի մեջ և թխում ենք մոտ 12 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մարմարյա թխվածքաբլիթները պատրաստ են։
Ստացվում է 6-8 թխվածքաբլիթ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: