Մաֆիններ տանձով ու կեֆիրով
Բաղադրիչներ
- տանձ - 150 գր
- կեֆիր - 125 գր
- ալյուր - 175 գր
- շաքարավազ - 80 գր
- բուսայուղ - 50 մլ
- ձու - 1 հատ
- մեղր - 1 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- կոճապղպեղ (имбирь) - 1/2 ճ/գ
- դարչին՝ աղացած - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Առանձին տարայի մեջ լցնում ենք ձուն ու բուսայուղը, ապա ավելացնում ենք կեֆիրը:
- Ավելացնում ենք մեղրը:
- Զգուշորեն խառնում ենք` ստանալով միասեռ զանգված:
- Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք չոր բաղադրիչները: Լցնում ենք մաղով անցկացրած ալյուրը, ապա` շաքարավազը:
- Այնուհետև ավելացնում ենք դարչինը, կոճապղպեղն ու փխրեցուցիչն ու լավ խառնում ենք:
- Ստացված երկու զանգվախները խառնում ենք ու ստանում թույլ խմոր:
- Տանձը կեղևահանում ու կորիզահանում ենք:
- Այնուհետև խորանարդաձև կտրատում ենք:
- Կտրատած տանձն ավելացնոեւմ ենք խմորին ու հավասարապես տարածում ենք:
- Խմորը գդալի օգնությամբ լցնում ենք թղթե ֆորմաների մեջ, ապա դնում ենք կեքսերի համար նախատեսված ֆորմաների մեջ:
- Թխում ենք 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստ լինելուց հետո 3-5 րոպե թողնում ենք, որ սառչի,. ապա հանում ենք ֆորմաներից: Տանձով մաֆինները պատում ենք շաքրի փոշիով ու մատուցում ենք:
Կաելի է մատուցել սուրճի կամ թեյի հետ: Բաղդադրիչների այս չափաբաժնից ստացվում է 12 կեքս:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: