- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 10-15 minutes
Մեգրելական խաչապուրի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 12
- Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գդ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։
Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, Ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։
- Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում` մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք խմորը 2 ժամ հանգստանա։
- Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:
- Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գր)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։
- Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։
- Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։
- Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Պատրաստեցինք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի, որը հարմար է մատուցել հատկապես նախաճաշին և ընթրիքին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Սուլուգունիի փոխարեն ուրիշ ի՞նչ պանիր խորհուրդ կտայիք օգտագործել, որ համը մաքսիմալ նման լինի:
Բարև Ձեզ, կարող եք փոխարինել աղի չոր պանրով, կամ Բրինզայով:
Բարև Ձեզ, ցավոք, եփովի կրեմի մեր բոլոր բաղադրատոմսերը ձվով են: Հնարավոր է` շուտով տեղադրենք նաև այլ բաղադրատոմս 🙂
lavn er 😀
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
:-*
henc nor patrasteci
Կեցցեք 🙂
Shat hamov er mersi
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Ես պատրաստեցի, բայց խմորը 2 ժամից չուրչեց, արդեն ջ ժամ է սպասում եմ որ ուրչի։
Սիրելի Սերինե, հնարավոր է ՝ խմորիչը հին է եղել և չի կատարել իր գործը։ ։)
Շատ շնորհակալ եմ, ես փորձեցի և շան լավ եվավ շատ համեղ եր, ?
Սիրելի Աստղիկ, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ ։)