- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Մեղրով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- կարագ - 135 գր
- մեղր - 60 գր
- շաքարավազ - 125 գր
- ալյուր - 135 գր
- ձու - 3 հատ
- շոկոլադ սև - 100 գր
- աղ - 1 պտղունց
- սոդա - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու մեղրը մարմանդ կրակին 5 րոպե հալեցնում ենք և հասցնում սենյակային ջերմաստիճանի: Այս ընթացքում ձվերը, շաքարավազի ու աղի հետ լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչի ու սոդայի հետ մաղած ալյուրը և լավ խառնում ենք: Այս ամենից հետո լցնում ենք մեղրային զանգվածը:
- Ավելացնում ենք կտրատած շոկոլադը:
- Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի 3/4 մասով:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Համեղ թխվածքաբլիթ պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Այս թխվածքաբլիթը շատ սիրված է Ֆրանսիայում, կոչվում է Մադլեն:
🙂