Մեղրով իրիս
Քայլերի հաջորդականություն
- Մեղրն ու շաքարավազը խառնում և դնում ենք ոչ շատ ուժեղ կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի ու 7-10 րոպե եփում ենք։
- Կամաց-կամաց ավելացնում ենք փափկած կարագը և թթվասերը։
- Եփում ենք այնքան, մինչև ստացվի միջին պնդության զանգված։ Ձևամանը պատում ենք կարագապատ պերգամենտով, լցնում ենք ստացված զանգվածն ու թողնում ենք, որ սառչի։
- Այնուհետև իրիսը ոչ շատ սառը վիճակում բաժանում ենք փոքրիկ քառակուսիների։
- Թողնում ենք, որ սառչի, ապա ցանկության դեպքում փաթաթում ենք կոնֆետի թափանցիկ թղթերով։
Համեղ կոնֆետները շատ դուր կգան երեխաներին։ Շտապեք պատրաստել և ուրախացնել նրանց։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ISK TTVASERI POXAREN MACUN CHI KARELI
Սիրելի Դիանա, նախընտրելի է պատրաստել թթվասերով: 🙂