- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Մեղրով շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- եղեգնաշաքար - 180 գր
- սոդա - 1,5 թ/գդ
- կարագ - 50 գր
- կակաո - 2 ճ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
- ալյուր - 400 գր
- Կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- ալյուր - 4 ճ/գդ
- շաքարավազ շագանակագույն - 150 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 150 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- ընկույզ - 250 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (սալիկ)
- բուսայուղ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 10:
Խմորի համար.
Կաթսայի մեջ ենք լցնում կարագը, շաքարավազը, մեղրը, ձվերն ու սոդան, դնում ենք կրակի վրա և խառնում ենք մինչև բաղադրիչները լուծվեն և փրփրանման զանգված ստանանք։
Կրակից վերցնում ենք և թողնում ենք սառչի։ Ավելացնում ենք կակաոն և խառնում ենք։ Այնուհետև լցնում ենք մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում։
- Խմորը 8 մասի ենք կիսում։
- Յուրաքանչյուր մասը 20 սմ տրամագծով շրջանաձև բարակ գրտնակում ենք, այնուհետև տեղափոխում յուղաթղթապատ տապակի մեջ։
- Շերտերը թխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում` 5-6 րոպե։ Պետք է 10 շերտ ստանանք։
- 1 շերտը փշրում ենք, որպեսզի տորթի կողքերը ձևավորենք։
- 300 մլ կաթն ու կրեմի շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և օշարակ ենք եփում։
Ձվերը, ալյուրը, վանիլինն ու մնացած կաթը լավ հարում ենք և խառնելով լցնում տաք օշարակի մեջ։
Կրեմը դնում ենք կրակի վրա և եփում ենք, թանձրանալուց հետո կրակից վերցնում ենք։ Շոկոլադի կտորները լցնում ենք կրեմի մեջ և խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի։ Այնուհետև սննդային փաթեթով ծածկում ենք և սառեցնում։
- Կարագը հարում ենք մինչև փքուն դառնա, այնուհետև աստիճանաբար գդալ առ գդալ ավելացնում ենք եփովի կրեմը։
- Ընկույզը բովում ենք և սառեցնում։ Լցնում ենք փաթեթի մեջ և գրտնակով վրայով անցնում։
- Սկսում ենք տորթը հավաքել։ Շերտերը կրեմով պատում ենք և յուրաքանչյուր շերտի վրա ընկույզ ենք լցնում։ Տորթի կողքերը ևս կրեմով պատում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը։
- Այնուհետև, շոկոլադն ու բուսայուղը գոլորշու վրա հալեցնում ենք։
Տորթի վերևամասը ջնարակապատում ենք, իսկ կողքերը շերտերից ստացված փշրանքով ենք պատում։
- Տորթը ըստ ճաշակի ձևավորում ենք։ Թողնում ենք ներծծվի և մատուցում ենք։
Այսպիսով, եթե դեռ մեղրով շոկոլադե տորթ չեք փորձել, ուրեմն անպայման փորձեք, այն շատ համեղ է, մթերքներն էլ հասանելի են բոլորին։ Շագանակագույն շաքարավազը կարող եք սովորական սպիտակ մանր շաքարավազով փոխարինել։ Հաճելի թեյախմություն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hetaqrqir e u usucoxakan
Շնորհակալություն 🙂
shat lavne
Շնորհակալ ենք 🙂
Shaganakaguyn shaqaravaz Hayastanum vachzrum en?
Այո, կարող եք գտնել ցանկացած սուպերմարկետում 🙂
Grvac e bajanel 8 masi, bayc stanum enq 10 shert, inchpes?
Բարև Ձեզ Արմինե ջան, երբ շրջանները հավասարեցնում ենք, կտրված ավելցուկները չենք գցում, դրանք նույնպես գնդում ենք, գրտնակում և 2 շրջաններ ստանում 🙂
Parz e, shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂