- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 50 minutes
Մեղրով ու խնձորով պահքային կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզը մանրացնում ենք բլենդերով։
- Ջուրը, շաքարավազը, մեղրը, աղը լցնում ենք ոչ մեծ կաթսայի մեջ ու դնում կրակի վրա։
- Զանգվածը տաքացնում ենք, որպեսզի մեղրն ու շաքարավազը լուծվեն։ Ավելացնում ենք սոդան ու լավ խառնում ենք։
- Լցնում ենք խորը տարայի մեջ, որտեղ պետք է պատրաստենք խմորը։ Ավելացնում ենք բուսայուղն ու ընկույզը։
- Ավելացնում ենք ալյուրը, դարչինը և լավ խառնում ենք։
- Վերցնում ենք 21 սմ տրամագծով ձևաման, պատում ենք բուսայուղով, ծմորը լցնում ենք մեջն ու վրան դնում խնձորի բարակ շերտերը։ Թխում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ պիրոգը թողնում ենք, որ սառչի, ապա պատում ենք շաքարի փոշիով։
Մեղրով պահքային անուշաբույր կարկանդակը կարելի է վայելել ինչպես Պահքի շրջանում, այնպես էլ տարվա բոլոր ամիսներին։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: