

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50-60 minutes
Մեղրով տանձ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստման եղանակը. Տանձը կեղևազատում ենք: Մեղրը, շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և խառնում ենք մինչև մեղրն ու շաքարավազը լուծվեն: Այնուհետև կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի: Շաքարավազը լուծվելուց հետո, ավելացնում ենք տանձը, վանիլինը, կես կիտրոնը, դարչինը և մեխակը: Տանձը մոտ 20-40 րոպե եփում ենք մինչև փափկի (որքան հասած լինեն տանձերը, այնքան ավելի շուտ կեփվեն):
- Ջեռոցը մինչև 190 աստիճան տաքացնում ենք: Եթե արդեն տանձերը պատրաստ են, կաթսայից հանում ենք և սառեցնում: Օշարակը, որում տանձերը եփվել են, առանձնացնում ենք: Շերտավոր խմորը 2 սմ շերտերով կտրում ենք և տանձերի շուրջ փաթաթում: Կոթի հատվածում խմորն ամրացնում ենք: Տանձերը տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և 15-20 րոպե թխում ենք՝ մինչև ոսկեգույն դառնան:
- Օշարակը թույլ կրակի վրա եռացնում ենք և լցնում ամանի մեջ, տանձը դնում ենք օշարակի վրա և մատուցում:
Այսպիսով, շատ համեղ մեղրով տանձ , որը փոքրիկների սիրելի աղանդերը կդառնա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: