- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Մեղրով տորթ ազնվամորիով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 530 գր
- եղեգնաշաքար - 180 գր (կարող ենք սպիտակ շաքարավազով փոխարինել)
- սոդա - 1.5 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կարագ - 100 գր
- կակաո - 3 ճ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- Կրեմի համար`
- կաթ - 600 մլ
- խտացրած կաթ - 1 տուփ
- վանիլին - 0.5 թ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- կարագ - 250 գր
- Ձևավորման համար`
- ազնվամորի - 500 գր
- ընկույզ - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - 100 գր (դառը)
- բուսայուղ - 2 ճ/գդ
- շաքարավազ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8:
Պատրաստում ենք խմորը. մեղրը, շաքարավազն ու կարագը կաթսայի մեջ ենք լցնում և տաքացնում, մինչև բաղադրիչները լուծվեն: Ավելացնում ենք ձվերն ու սոդան, խառնում ենք, դնում գոլորշու վրա և մոտ 7 րոպե եփում: Այնուհետև զանգվածը գոլորշու վրայից վերցոնում ենք, ավելացնում մաղած ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը:
- Խմոր ենք հունցում, սննդային թաղանթով ծածկում և 1 ժամով տեղափոխում սառցարանը: Այնուհետև խմորը կիսում ենք 7 հավասար մասի:
- Յուրաքանչյուր կտորը շրջանաձև բարակ գրտնակում ենք (լավ կլինի երկու թաղանթների արանքում դնել, այնուհետև գրտնակել):
- Գրտնակած խմորը տեղափոխում ենք տապակի մեջ և կտրում 20 սմ տրամագծով շրջան: Շերտերը թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ՝ յուրաքանչյուրը մոտ 6 րոպե: Կտրված եզրերը միացնում ենք և ևս մեկ շերտ թխում՝ մոտ 8 շերտ է ստացվում:
- Պատրաստում ենք կրեմը: 500 մլ կաթը խտացրած կաթի հետ լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և օշարակ ենք եփում: Մեկ այլ ամանի մեջ ենք դնում մնացած կաթն ու եգիպտացորենի օսլան: Եփված օշարակն ու եգիպացորենի օսլայով կաթը խառնում ենք իրար և թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով, եփում ենք մինչև թանձրանա: Հարած կարագը, վանիլինն ու ամբողջությամբ սառած եփովի կրեմը միացնում ենք իրար և հարիչով հարում ենք: Շատ կարևոր է կարագը նախապես սառնարանից հանել, որպեսզի այն սենյակային ջերմաստիճանի լինի, այլապես կրեմը կկտրվի: Եփովի կրեմն ու կարագը նույն ջերմաստիճանի պետք է լինեն:
- Ընկույզը լվանում ենք, դնում տապակի վրա, վրան շաքարավազ ցանում և խառնում, այնուհետև դնում ենք ջեռոցի մեջ և չորացնում ենք՝ մինչև խրթխրթան դառնա, որից հետո դանակով մանրացնում ենք:
Հավաքում ենք տորթը: Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ ենք քսում, հատապտուղներ շարում և ընկույզ ցանում:
- Շոկոլադն ու 2 ճ/գդ բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում ենք, այնուհետև թեթևակի սառեցնում և քսում ենք տորթի վրա:
- Տորթի կողքերին կրեմ ենք քսում և կարամելացված ընկույզով պատում, իսկ վրան՝ հատապտղային ասսորտի դնում: Թողնում ենք տորթը մի քանի ժամ ներծծվի, այնուհտև կտրում ենք և մատուցում:
Այսպիսով, ստացանք անչափ համեղ և գեղեցիկ «Մեղրով տորթ ազնվամորիով », որը հարմար տորթ է ծննդյան արարողությունների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: