- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 12-15 minutes
Մեղրով տորթ ընկույզով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 50 գր
- մեղր - 125 գր
- ալյուր - 400 գր
- փխրեցուցիչ - 2/3 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր (սենյակային ջերմաստիճանի)
- խտացրած կաթ եփված - 400 գր
- թթվասեր - 350 գր
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- ընկույզ - 100-150 գր
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 21-23 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
- Պատրաստում ենք շերտերի խմորը։ Ձվերն ու շաքարավազը լցնում ենք հարիչի բաժակի մեջ և ամենաուժեղ արագության վրա հարում ենք մինչև զանգվածը մի քանի անգամ ավելանա։
- Մեղրն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք կրակի վրա։
Զանգվածը պարտադիր չէ եռման աստիճանի հասցնել։
- Սոդան, փխրեցուցիչն ու ալյուրը մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ, խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք մեղրն ու կարագը և զգուշորեն խառնում ենք։
- Խմորը 3 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր մասը, յուղապատ ձևամանի մեջ 12-15 րոպե թխում ենք` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Սառեցնում ենք և չոր եզրերը կտրտում։ Անհրաժեշտության դեպքում շերտերի երեսները հավասարեցնում ենք, իսկ կտրտածները պահում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։ Հարիչի բաժակի մեջ ենք լցնում կարագն ու խտացրած կաթը, խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Ավելացնում ենք թթվասերն ու շաքարի փոշին և կրկին խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Ընկույզը մանրացնում ենք (ոչ շատ մանր)։ Տորթի կտրտած եզրերը բլենդերով փշրանքի ենք վերածում։
Սկսում ենք հավաքել տորթը։ Շերտերը, ըստ ցանկության, սովորական շաքարի օշարակով ներծծում ենք (ջուրն ու շաքարավազը 1։1 հարաբերակցությամբ), կրեմով պատում ենք և մանրացված ընկույզ ենք ցանում։ Տորթի վերևամասն ու կողքերը կրեմով և շերտերի փշրանքներով ենք պատում։ Ձևավորում ենք ընկույզի կտորներով։
Տորթը առնվազն 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև կտրում ենք և մատուցում։
Մեղրով տորթ ընկույզով, որի մեջ կարող ենք եփած խտացրած կաթը փոխարինել սովորական խտացրած կաթով, իսկ ընկույզը` ցանկացած տեսակի այլ ընկույզով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: