- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում մեղրը, մանրացված կարագն ու սոդան: Զանգվածը գոլորշու վրա 15-20 րոպե խառնելով եփում ենք: Երբ վերջինս գույնը փոխում է, լցնում ենք մաղով անցկացրած ալյուրի 1/3 մասը: Խմորը թիակով լավ խառնում ենք: Մնացած ալյուրը լցնում ենք սեղանին, և խմորը շարունակում հունցել հենց սեղանին: Արդյունքում ստանում ենք մեծ գունդ:
- Խմորը 8 գնդերի ենք բաժանում:
- Խմորները 2 մմ հաստությամբ գրտնակում ենք և ափսեի օգնությամբ հավասար շրջաններ կտրում: Այնուհետև պատարաքաղով ծակծկում ենք և յուրաքանչյուրը յուղաթղթապատ ձևամանում թխում 4 րոպե, մինչև ոսկեգունելը: Խմորի ավելորդ մասերը նույնպես թխում ենք, ինչից հետո մանրացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք (պետք է ստանանք փքուն, սպիտակ զանգված): Առանձին ամանի մեջ հարում ենք խտացրած կաթն ու կարագը: Ավելացնում ենք թթվասերային խառնուրդն ու վանիլինը և լավ հարում: Կրեմը պատրաստ է:
Պատրաստում ենք օշարակը: Բոլոր բաղադրիչները կրակին տաքացնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Հավաքում ենք տորթը: Դնում ենք առաջին խմորը, տոգորում օշարակով և վրան կրեմ քսում: Նույն հերթականությամբ շարում ենք մնացած խմորները:
- Վերջին շերտի վերնամասն ու կողքերը լավ կրեմապատում ենք և վրան խմորի փշրանքներ ցանում: Ողջ գիշեր տորթը թողնում ենք սառնարանում:
Անչափ համեղ մեղրով տարթ, որը ցանկության դեպքում կարող ենք զարդարել նաև գունավոր հրուշակեղենային քերուկով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: