- Yield: 8-9 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար`
- ալյուր - 500 գր
- շաքարավազ - 200 գր (կարելի է 100 գր դարչնագույն, 100 գր սպիտակ)
- ձու - 3 հատ
- կարագ - 100 գր
- մեղր - 70 գր
- սոդա - 1,5 թ/գդ (թեթև)
- Կրեմի համար՝
- կաթ - 400 մլ
- ձու - 3 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 40 գր
- խտացրած կաթ եփված - 350 գր
- մեղր - 30 գր
- կարագ - 200 գր
- թթվասեր - 250 գր (25-40%)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Հաստ հատակով կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը, մեղրն ու կարագը և դնում միջին ուժգնության կրակին: Այդ ընթացքում ձվերը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք:
- Ձվերը խառնելով ավելացնում ենք արդեն տաքացած խառնուրդին: Խառնում ենք այնքան, մինչև շաքարավազն ու կարագը լուծվեն: Թույլ կրակին թողնում ենք 5-7 րոպե, մինչև սպիտակ փրփուր առաջանա (մոտավորապես 70 աստիճանում): Ավելացնում ենք սոդան: Կրակի վրա պահում ենք ևս 1 րոպե: Զանգվածի ծավալը մոտավորապես 2 անգամ ավելանում է, ինչից հետո կրակից վերցնում ենք:
- Ավելացնում ենք ալյուրը և մեծ արագությամբ մոտ 2 րոպե հարում: Պետք է ստացվի համասեռ զանգված:
Նշենք, որ առաջին հայացքից խմորը կարող է ջրիկ թվալ, բայց պետք չէ ալյուր ավելացնել, քանի որ սառելուց հետո դառնալու է կպչուն ու պլաստիկ:
- Խմորը գնդում ենք և 2-3 րոպե թողնում հովանա: Բաժանում ենք 8 հավասար մասի և գնդում: Ծածկում ենք սրբիչով, որպեսզի մակերևույթը չչորանա:
- Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Գնդերը գրտնակում ենք և պատառաքաղով ծակծկում: Թխում ենք յուղաթղթով պատված կամ սիլիկոնե տակդիրով տապակի մեջ՝յուրաքանչյուրը 3 րոպե:
Խմորը ջեռոցից հանելուն պես տրաֆարետի օգնությամբ կտրում ենք 24 սմ տրամագծով շրջաններ, իսկ կտորները՝ պահում:
- Բոլոր շերտերը թխելուց հետո ավելացրած կտորները լցնում ենք թավայի մեջ ու 4-6 րոպե թխում, որպեսզի չորանան ու մգանան: Հովացնում ենք, լցում բլենդերի մեջ ու փշրում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվերը օսլայի հետ հարում ենք, կաթը տաքացնում ենք (չենք եռացնում), բարակ շիթով զգուշությամբ ավելացնում ձվային զանգվածին՝ վերջինս ձեռքի հարիչով անընդհատ հարելով:
- Խառնուրդը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ, դնում կրակին և անընդհատ խառնելով 5-6 րոպե եփում ենք մինչև խտանալը (մոտավորապես մինչև 180 աստիճան): Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի:
- Կարագը թեթևակի հարում ենք, մինչև դառնա պլաստիկ:
- Հովացած խառնուրդին ավելացնում ենք խտացրած կաթն ու մեղրը և խառնում: Հետո ավելացնում ենք կարագն ու կրկին խառնում:
- Վերջում ավելացնում ենք թթվասերը: Խառնում ենք, բայց չենք հարում: Կրեմը կարելի է օգտագործել անմիջապես: Եթե թվում է, թե կրեմը ջրիկ է, կարելի է մեկ ժամ պահել սառնարանում:
- Հավաքում ենք տորթը: Դնում ենք առաջին շերտը, առատ կրեմ քսում և մի քիչ փշրանք ցանում: Դնում ենք երկրորդ շերտն ու գործողությունները կրկնում: Այսպես մինչև վերջ:
- Տորթի վրա ու կողքերին նույնպես առատ կրեմ ենք քսում ու փշրանք ցանում: Առնվազն 8-12 ժամ պահում ենք սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի:
- Ահա և վերջ:
- Պատրաստ է:
Այսպիսի մեղրով տորթ Դուք դեռ չեք համտեսել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ISK AVELI LAV CHI ARANC TTVASER/?
Татевик, мне кажется и без сметаны можно, но этот тортик отличается от других рецептов медовика тем, что в крем добавляют сметаны
Тает во рту !!!!!!!
Спасибо огромное, ооочень вкусный тортик !!!!
Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ հավանում եք մեր բաղադրատոմսերը 🙂
Hetaqrqirn ayn e vor golorshii vra petq Chi anel.
Շաաատ համեղ է ստացվել։ իրոք էսպիսի մեղրով դեռ չենք փորձել։ ինձ շատ դուր եկավ
Սիրելի Ռիտա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)
Ооооочень вкусный торт 👍,спасибо за рецепт !