- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Մեղրով տորթ հապալասի կրեմով
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 380 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- մեղր - 75 գր
- սոդա - 1.5 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- կարագ - 75 գր
- Կրեմի համար՝
- հապալաս - 280 գր (սառեցրած)
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400 մլ
- շոկոլադ սպիտակ - 130 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 4 ճ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 50 գր
- Ձևավորման համար՝
- շոկոլադ սպիտակ - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Ձուն և ձվի դեղնուցը շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք:
- Մեղրը, կարագն ու սոդան լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ, խառնում ենք և դնում միջին ուժեղոթյան կրակի վրա: Անընդհատ խառնելով կարագը հալեցնում ենք: Զանգվածը փրփրում, չափերով ավելանում և ստանում է կարամելի գույն:
- Կարամելային զագվածով կաթսան կրակից վերցնում եք և խառնելով ավելացնում ձվերով զանգվածն ու վանիլինը, այնուհետև լցնում ենք ալյուրը:
- Փայտե թիակով կպչուն խմոր ենք հունցոմ:
- Խմորը ծածկում ենք սննդային թաղանթով և 1 ժամով տաք տեղ դնում:
- 1 ժամ հետո ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք: Խմորը դնում ենք սեղանի վրա և 8 մասի կիսում:
- Յուրաքանչյուր կտորն ալրապատ սեղանի վրա 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք (քանի որ, խմորը փափուկ է, գրտնակելը հեշտ է): Շերտերը կարող ենք գրտնակել կամ 20 սմ տրամագծով կլոր ձևամանի չափով, կամ 18 x 18 չափի քառակուսի ձևամանի հաշվարկով:
- Շերտերը թխում ենք ալրապատ տապակի մեջ՝ ուղիղ 5 րոպե: Պատրաստի շերտերը դեռ տաք վիճակում հավասարեցնում ենք:
- Բոլոր շերտերը հաջորդաբար թխում ենք, իսկ կտրված հատվածները փշրում, որպեսզի ձևավորենք տորթը:
- Պոլիէթիլենից պղպջակային թաղանթ ենք վերցնում: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
- Հալեցրած շոկոլադը ձևավոր լցնում ենք այդ թաղանթի վրա, դնում ենք սառցախցիկի մեջ, որ ամբողջությամբ սառչի, այնուհետև շոկոլադը թաղանթից առանձնացնում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Հապալասն առանց հալեցնելու լցնում ենք ամանի մեջ և թույլ կրակի վրա տաքացնում, ինչից հետո էլ բլենդերով խյուսի ենք վերածում:
Հապալասով խյուսն անցկացնում ենք մաղով (200 գր խյուս ենք ստանում):
- Ձվի դեղնուցներն ալյուրի և 100 մլ սերուցքի հետ խառնում ենք և հարիչով հարում:
Մնացած սերուցքը դնում ենք կրակին և եռման աստիճանի հասցնում:
- Եռացող սերուցքի մեջ ենք լցնում դեղնուցներով զանգվածը և փայտե գդալով խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև ավելացնում ենք հապալասով խյուսն ու կրկին խառնում:
- Կրեմը դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում այնքան, մինչ ստանանք թանձր և հարթ զանգված: Կրակից վերցնում ենք, ավելացնում նախապես կտրատած շոկոլադն ու խառնում մինչև վերջինս հալչի:
- Եփովի կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք այնպես, որ թաղանթը կրեմի մակերեսին կիպ կպչի և թողնում ենք, որ կրեմը սենյակային ջերմաստիճանի դառնա:
- Սենյակային ջերմաստիճանի փափկեցրած կարագը, 50 գր շաքարի փոշին վանիլինի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք և այն լցնում հապալասով կրեմի մեջ:
- Հարիչով այնքան ենք հարում, մինչև զանգվածն ամբողջությամբ միաձուլվի:
Հավաքում ենք տորթը: Շերտերի վրա կրեմ ենք քսում և հաջորդաբար իրար վրա շարում՝ առանց սեղմելու:
- Տորթի վերևամասն ու կողքերը ևս պատում ենք կրեմով: Տորթի վրա ենք դնում շոկոլադե դեկորը:
- Մնացած մակերեսին փշրանքն ենք ցանում: Տորթը 8 ժամ թողնում ենք, որ ներծծվի, այնուհետև կտրում ենք և համտեսում:
- Բարի ախորժակ:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ մեղրով տորթ , որի կրեմը ցանկության դեպքում կարող ենք պատրաստել նաև այլ հատապտուղներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: