- Yield: 6-7 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Պատրաստում ենք կրեմը: Վերցնում ենք կաթսան, վրան ենք դնում քամիչը։ Թթվասերը լցնում ենք մարլյայի մեջ և դնում քամիչի վրա։ Թթվասերի վրա ծանրություն ենք դնում և գիշերը թողնում ենք, որ ավելորդ ջուրը դուրս գա։ Եթե թթվասերը շատ ջրիկ է, ապա մարլյան պետք է երկու տակ անել։ Առավոտյան թթվասերը թանձրացած կլինի: Թանձր թթվասերը շաքարավազի հետ հարում ենք և դնում գոլորշու վրա։ Մի քիչ եփում ենք, բայց չենք եռացնում, այլապես թթվասերը կկտրվի։ Եթե արդեն թթվասերը կրեմային գույն է ստացել, կրակից վերցնում ենք և սենյակային ջերմաստիճանի կարագ ավելացնում։ Լավ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև դնում ենք հերմետիկ ամանի մեջ և առնվազն 3 ժամով դնում սառնարանը։
- Պատրաստում ենք խմորը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, այնուհետև լցնում կաթսայի մեջ, ավելացնում հալեցրած կարագը, մեղրը և սոդան, կիտրոնի հյութը, ինչպես նաև ամբողջ ալյուրը։ Խառնուրդը լավ խառնում ենք և դնում գոլորշու վրա։ Անընդհատ խառնելով մոտ 40 րոպե եփում ենք (պետք է խառնենք, որ չկպչի)։
- Խմորը տաք վիճակում քսում ենք յուղաթղթի վրա, բայց դա պետք է ձեռքերով տարածենք, այնպես որ, լավ կլինի ձեռնոց հագնել, որպեսզի մատները չվառվեն։ Կարող ենք նաև յուղաթղթի վրա լցրած կրեմի վրա սննդային թաղանթ քաշել և այդպես գրտնակել այն։ Սրա շնորհիվ շերտերն անհամեմատ բարակ կստացվեն։ Յուրաքանչյուր շերտը թխում ենք 5-10 րոպե մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև դեռ տաք վիճակում անհրաժեշտ չափի կտրում ենք, իսկ շերտերի կտրված հատվածները պահում ենք ձևավորման համար։ Նշված բաղադրիչներից A4 չափի թղթի չափի և 1.3 սմ բարձրությամբ 3 շերտ է ստացվում։ Դրանք պատում ենք կրեմով և իրար վրա շարում։ Մեղրով տորթը սառեցնում ենք։
- Ահա և վերջ:
Մեղրով տորթի համն ավելի կատարյալ կլինի, եթե գիշերը սառնարանում թողնենք։ Կարող ենք ձևավորել հատապտուղներով, փշրանքով, կամ կարող ենք այդպես էլ թողնել, միևնույն է շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
iroq shat hamex e
Միանշանակ 🙂
chat chat lavn e