- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ձու - 2 հատ
- մեղր - 4 ճ/գդ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 50 գր
- սոդա - 1.5 թ/գդ
- ալյուր - 350-400 գր
- կաթ - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- սպիտակաձավար - 4 ճ/գդ
- շաքարավազ - 160 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- հյութ կիտրոնի - 1 հատ
- կարագ - 100 գր
- կաթ - 200 մլ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 6 ճ/գդ
- կաթ - 2 ճ/գդ
- կակաո - 1 թ/գդ
- կարագ - 50 գր
- Ինչպես նաև՝
- ռոմ - ըստ ճաշակի
- նուշ - ըստ ճաշակի
- կարագ - 30 գր
- շաքարի փոշի - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: 2 ձուն, 3 ճ/գդ մեղրն ու 150 գր շաքարավազը գոլորշու վրա լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք 50 գր կարագը, կաթը, սոդան և կրկին հարում:
- Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
- Խմորը գնդում ենք, մասերի բաժանում և գրտնակում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթը եռացնում ենք, ավելացնում կարագը և լավ խառնում: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և սպիտակաձավարը: Եռալուց հետո զանգվածը թանձրանում է, որի ժամանակ ավելացնում ենք կիտրոնահյութն ու կիտրոնի կեղևը:
Շերտերը տոգորում ենք ռոմով:
- Այնուհետև լցնում ենք կրեմը:
- Շաքարի փոշին հարում ենք կարագի հետ և կրեմապատում տորթի վերին շերտը:
- Պղպջակավոր պոլիէթիլենային թաղանթը դնում ենք տորթի վրա և 15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Այնուհետև հանում ենք թաղանթը և անցքերի մեջ մեղր լցնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին հալեցնում: Տորթի կողքերը ջնարակապատում ենք և վրան մանրացրած նուշ ցանում:
Մեղրով տորթ , որն անպայման համտեսել է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
romi poxaren inc karank avelacnenk
Ռոմը կարող եք կոնյակով փոխարինել 🙂
barev dez ays torti vra kareli i nayev pokr mexuner dnel bayc cgitem mexunern inchic sarkem
Քնքնուշ ջան, կարող եք մարցիպանից մեղուներ պատրաստել 🙂
kaseq qani shert ,chi nshvac
Բարև Ձեզ, շերտերի քանակը կախված է Ձեր ձևամանի մեծությունից, սովորաբար ստացվում է 6-8 շերտ 🙂