- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Մեղրով տորթ սալորաչրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը։ Ալյուրից բացի բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, գոլորշու վրա խառնելով հալեցնում ենք, մինչև համասեռ ցանգված ստանանք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում։
- Խմորը ողջ գիշեր տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք և 3-4 ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում։ Այս ամենից հետո խմորը շրջաններով լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 8-10 րոպեով թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստի շերտերը հավասարեցնում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերը շաքարավազի հետ լավ հարում ենք, այնուհետև առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքն ու միացնում թթվասերային զանգվածին։
- Ափսեի մեջ դնում ենք առաջին շերտը կրեմապատում և վրան կտրատած սալորաչիր և մանրացրած ընկույզ լցնում։
- Այդպես անում ենք նաև մնացած շերտերի հետ։
- Վերջում կրեմապատում ենք ամբողջ տորթը։
- Տորթը զարդարում ենք շերտերի փշրանքներով և մանրացրած ընկույզներով, այնուհետև խոհարարական պարկի օգնությամբ ձևավոր լցնում ենք կրեմը։
- Ահա և վերջ։
Սալորաչրով մեղրով տորթ պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev Dzez,xndrum em khishecneq Karakul-i baxadricnern u patrastman dzev@.☺
Բարև Ձեզ Լիլիթ ջան, շուտով Ձեր ցանկացած բաղադրատոմսը կտեղադրվի մեր կայքում 🙂
Shnorhakal em.Aynqan hamex baner eq patrastum ,vor uzum em bolorn utem☺
Բարև Ձեզ, շնորհակալություն բարձր գնահատանքի համար 🙂