Մեղրով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մեղրն ու 50 գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք մեղմ կրակի վրա ու խառնում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
- Ավելացնում ենք սոդան, ապա հանում կրակի վրայից։
- Ձուն հարում ենք 50 գր շաքարավազի հետ։
- Արդեն սառած մեղրային զանգվածին ավելացնում ենք հարած ձվերն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու արագ խառնում։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու դնում տաքացրած ջեռոցում։
- Ապա թխում ենք ջեռոցում այնքան, մինչև ամբողջովին եփված կլինի։
- Բիսկվիթը բաժանում ենք երեք մասի։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք։ Ապա ստացված կրեմով պատում ենք տորթի բոլոր շերտերը։
- Վերին շերտը պատում ենք մնացած կրեմով և զարդարում ենք շոկոլադի փշուրներով։
- Տորթը մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, ապա մատուցում։
Նրբահամ, անուշաբույր ու համեղ տորթը պատրաստ է։ Վայելում ենք տարատեսակ ըմպելիքների հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: