- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-40 minutes
Մեքսիկական ապուր Albondigas
Բաղադրիչներ
- Ֆրիկադելկաների համար՝
- միս խոզի - 1 կգ (խճողակ)
- սխտոր - 2 պճեղ
- զիրա - 1/2 թ/գդ (աղացած)
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- սոխ - 2 հատ
- տաքդեղ - 1 հատ (կծու)
- զիրա - 1/2 թ/գդ (աղացած)
- գազար - 1 հատ
- տաքդեղ - 1 հատ (քաղցր)
- լոլիկ - 800 գր (սեփական հյութի մեջ)
- դդմիկ ցուկինի տեսակի - 350 գր
- սխտոր - 2 պճեղ
- ջուր - 250 մլ (կամ հավի արգանակ)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6: Դժվար է ասել, սա ապուր է, թե ռագու, համենայնդեպս, այն շատ թանձր է։ Խավարտի կարիք չկա, քանի որ այս ապուրի մեջ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները առկա են։ Չնայած, կարելի է ավոկադոյի կտորներով մատուցել։ Հաճախ այն բրնձի հետ են մատուցում։
Խճողակը քերած սխտորի, ձվի, զիրայի, աղի և պղպեղի հետ խառնում ենք։
- Խճողակով ընկույզի չափի ֆրիկադելկաներ ենք ձևավորում։
- Պատրաստում ենք սոուսը։
Սոխը, մանր կտրատում ենք։ Գազարը, դդմիկն ու քաղցր տաքդեղը միջին խորանարդիկների ենք բաժանում։
Կաթսայի մեջ 2 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և տաքացնում ենք։ Ավելացնում ենք սոխը, քաղցր տաքդեղը, գազարը և խառնելով 3-4 րոպե տապակում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մանր կտրատված կծու տաքդեղը, սխտորն ու զիրան։ Խառնելով` 2-3 րոպե տապակում ենք։
Ճզմած լոլիկները հյութի հետ ավելացնում ենք զանգվածի մեջ։
- 250 մլ հավի արգանակ կամ ջուր ենք լցնում, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում, հասցնում ենք եռման աստիճանի և ոչ մեծ կրակի վրա 15 րոպե եփում ենք։
Ավելացնում ենք ֆրիկադելաներն ու դդմիկները։
- Խառնում ենք և ևս 20 րոպե շագեխաշում։
Մատուցում ենք մանրացված համեմի և, ըստ ցանկության, ավոկադոյի կտորների հետ։
Մեքսիկական ապուր կարող ենք պատրաստել և տավարի, և խոզի, և հավի խճողակներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: