- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20-25 minutes
Մեքսիկական ապուր ”Chili con carne”
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- սոխ - 300 գր
- լոբի հատիկավոր - 500 գր (խաշած)
- գազար - 215 գր
- պղպեղ կծու - 1 հատ
- լոլիկի մածուկ - 70 գր
- պապրիկա - 2 թ/գդ
- տաքդեղ - 280 գր
- սխտոր - 1 պճեղ
- լոլիկ - 650 գր
- եգիպտացորեն պահածոյացված - 390 գր (առանց ջրի 240 գր)
- ջուր - 900 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
Նախատեսված է 5 լիտր տարողությամբ կաթսայի մեջ եփելու համար։
- Կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և տավարի խճողակը տապակում ենք։ Աղ ենք անում։
- Գազարն ու սոխը խորանարդաձև կտրատում ենք։
- Սոխն ավելացնում ենք տավարի խճողակին և թույլ կրակի վրա տապակում ենք, մինչև սոխը թափանցիկ դառնա։ Այնուհետև ավելացնում ենք գազարն ու թույլ կրակի վրա ևս 4 րոպե տապակում ենք։ Զանգվածի մեջ ենք լցնում լոլիկի մածուկն ու լոլիկները։ Կարող ենք մի քանի հատ չերրի լոլիկ ավելացնել։ Եվս 2 րոպե տապակում ենք։
- Տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք, իսկ կծու կարմիր պղպեղն ու սխտորը մանրացնում ենք։
- Ավելացնում ենք տաքդեղը, սխտորն ու կծու պղպեղը և անընդհատ խառնելով շարունակում ենք շոգեխաշել։
- Խաշած լոբին եգիպտացորենի հետ միասին ավելացնում ենք զանգվածին։ Լցնում ենք ջուրն այնքան, որ այն թեթևակի ծածկի զանգվածը։ Ապուրը պետք է թանձր լինի։
- Ավելացնում ենք աղացած սև պղղպեղը, պապրիկան և աղը` ըստ ճաշակի։
- Մատուցում ենք տաք վիճակում։ Վրան կանաչի ենք և ըստ ցանկության մի քիչ քերած պանիր ենք լցնում։
- Բարի ախորժակ։
Ինչը կարող է սառը եղանակին ավելի հաճելի լինել, եթե ոչ կծու պղպեղով այս համեղ և թանձր ապուրը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Очень аппетитно!
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Շատ լավն է
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Պատրաստեցիիիիի… Ընտիիիր…
Շնորհակալ…..
Սիրելի Վերիկ, ուրախ ենք, որ շատ լավ է ստացվել։ Շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)