- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 60 minutes
Միլֆեյ դդումով
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար`
- կաթ - 500 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 30 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- Շերտավոր խմորի համար`
- ալյուր - 500 գր
- կարագ - 370 գր
- ջուր - 25 մլ
- աղ - 10 գր
- Դդմով ջեմի համար`
- դդում - 250 գր
- կոկոսի քերուկ - 30 գր
- շաքարավազ - 110 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Դդմով կրեմի համար`
- կրեմ - 1 հատ (եփովի)
- ջեմ - 130 գր (դդմի)
- կարագ - 130 գր
Քայլերի հաջորդականություն
- Միլֆեյն աշխարհում ամենատարածված աղանդերներից է։ Այն շատ հեշտ է պատրաստվում, շատ նուրբ է, համեղ, բերանում հալչում է։ Չափաբաժինները` 6: Պատրաստում ենք դդմով ջեմը։
Դդումը մանր խորանարդիկներով կտրատում ենք։ Ավելացնում ենք շաքարավազը։ Թույլ կրակի վրա մոտ 30 րոպե եփում ենք` մինչև դդումը փափկի։ Ավելացնում ենք կոկոսի քերուկը և փակ կափարիչով ևս 10 րոպե շոգեխաշում ենք։ Վերջում ավելացնում ենք վանիլինը։ Զանգվածը բլենդերով հարում ենք մինչև միասեռ դառնա։
- Պատրաստում ենք եփովի կրեմը։ Շաքարավազը լցնում ենք կաթի մեջ և տաքացնում ենք։ Դեղնուցներն ու 1 հատ ձուն մնացած շաքարավազի, ալյուրի և օսլայի հետ հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք կաթով և շաքարավազով զանգվածի կեսը և լավ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կաթը և կրկին հարում ենք մինչև զանգվածը համասեռ դառնա (գնդիկներ պետք է չմնան)։ Զանգվածը միջին ուժեղության կրակի վրա, թիակով անընդհատ խառնելով, եփում ենք մինչև կրեմը թանձրանա, որից հետո կրակից վերցնում ենք, սննդային թաղանթով ծածկում և թողնում ամբողջությամբ սառչի։
- Շերտավոր խմորը կարող ենք խանութից գնել, բայց կարող ենք նաև պատրաստել` կախված ժամանակից և ցանկությունից։
Պատրաստում ենք շերտավոր խմորը։ Ալյուրը աղի հետ մաղով անցկացնում ենք։ 70 գր կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք 25 մլ գոլ ջուրը և զանգվածը լցնում ենք ալյուրի մեջ։ Խառնում ենք, բայց այնքան չենք հունցում, որ համասեռ դառնա։ Խմորը գնդում ենք, սննդային փաթեթով ծածկում և 20-30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Երկու յուղաթղթերի միջև դնում ենք 300 գր կարագը և ուղղանկյունաձև գրտնակում ենք` 20x30 չափսի։ 20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Խմորը 35x25 չափով գրտնակում ենք, վրան ենք դնում սառած կարագը, խմորով ծածկում ենք և 70x20 չափով` մի ուղղությամբ գրտնակում ենք , այնուհետև 20 րոպեով տեղափոխում սառնարանը։ Խմորը կրկին նույն չափով գրտնակում ենք (70x20), ծալում և ևս 20 րոպեով տեղափոխում սառնարանը։ Նույն գործողությունը ևս մեկ անգամ կրկնում ենք։ Շերտավոր խմորը պատրաստ է։ Շերտավոր խմորը մոտ 3-4 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք ,անհրաժեշտ չափի շրջաններ կտրում և պատառաքաղով ծակծկում։
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շրջանները ոսկեգույն դառնան (մետ 20 րոպե)։
- Պատրաստում ենք դդմով կրեմը։ Եփովի կրեմը հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք, ավելացնում ենք դդմով ջեմը և փափկած կարագը, ևս մեկ անգամ հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Կրեմը շատ համեղ է, կարող ենք նաև որպես առանձին աղանդեր մատուցել։ Շերտավոր խմորով պատրաստված շրջանների վրա դդմի կրեմ ենք քսում և շարում իրար վրա։
- Ձևավորում ենք ըստ ցանկության։ Կարող ենք կողքերը նույն կրեմով զարդարել, իսկ վերևամասը շերտավոր խմորի փշրանքներով ձևավորել, կամ մաստիկայից ծաղիկներ պատրաստել և ձևավորել։
Ի դեպ, դդումով միլֆեյ լավ կլինի հաճախ պատրաստել և երեխաներին նախաճաշին հյուրասիրել, բացի այն, որ այս տորթը շատ համեղ է, նաև օգտակար է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: