

«Մինեստրոնե»՝ իտալական ապուր
Բաղադրիչներ
- պղպեղ բուլղարական - 100 գր
- կարտոֆիլ - 100 գր
- դդմիկ ցուկինի տեսակի - 100 գր
- սոխ - 100 գր
- գազար - 100 գր
- կանաչ սիսեռ - 70 գր
- սպանախ - 10 գր
- մակարոն - 30 գր
- սխտոր - 2 ատամիկ
- արգանակ հավի մսի - 500 մլ
- բուսայուղ - 200 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բուսայուղը լցնում ենք տապակի կամ կաթսայի մեջ ու գազարը տապակում ենք:
- Ավելացնում ենք սոխն ու շարունակում տապակել:
- Այնուհետեև լցնում ենք սխտորն ու պղպեղը և տապակում մոտ 5 րոպե:
- Լցնում ենք կարտոֆիլն ու դդմիկը (ցուկինի տեսակի):
- Զանգվածի վրա լցնում ենք հավի մսի արգանակն ու եփում 5-7 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել մակարոնը:
- Եփախ մակարոնը լցնում ենք սիսեռի ու բանջարեղենի վրա: Համեմում ենք աղով ու պղպեղով: Մատուցելիս վրան ավելացնում ենք սպանախ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իտալական ապուրն կփորձեմ