- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Մինի բուլկիներ եփած կրեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: 130 գր տաք ջրի մեջ լուծում ենք խմորիչը: Առանձին կաթսայի մեջ խառնում ենք մյուս չոր բաղադրիչները՝ 300 գր ալյուրը, 30 գր շաքարավազը, 10 գր կաթի փոշին և աղը: Խառում ենք ջուրն ու խմորիչը, չոր բաղադրիչների խառնուրդը, ձվերը (մի քանի գդալ պետք է պահել վրան քսելու համար), 20 գր հալեցրած կարագը: Հունցում ենք խմորը, որը չպետք է կպչի ձեռքերին: Հնարավոր է ալյուրն ավելացնելու կարիք լինի:
Հունցած պատրաստի խմորը 1-2 ժամով դնում ենք տաք տեղում: Այդ ընթացքում խմորի ծավալը պետք է 2-3 անգամ մեծանա:
Պատրաստում ենք կրեմը: Կաթը տաքացնում ենք: Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն, եգիպտացորենի օսլան ու 50 գր շաքարավազը: Հենց որ կաթը սկսում է եռալ, լցնում ենք խառնուրդի վրա՝ անընդհատ խառնելով: Ստացված խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, ձեռքի հարիչով անընդհատ խառնելով եփում մինչև խտանալը: Կրակից վերցնում ենք, ավելացնում վանիլինն ու 10 գր կարագը և խառնում այնքան, մինչև կարագը լուծվի: Կրեմը ծածկում ենք սննդային թաղանթով այնպես, որ այն կիպ հպվի կրեմին: Կրեմը լավ հովացնում ենք:
- 2 ժամ անց խմորը բաժանում ենք 10 միանման կտորի, յուրաքանչյուր կտորը գրտնակում այնպես, որ մոտ 20 սմ երկարությամբ շերտ ստացվի: Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ ենք քսում ու գլանաձև փաթաթում: 4-5 ճ/գդ կրեմ թողնում ենք վերջում զարդարելու համար:
- 20 x 30 սմ չափսի ձևամանը տաքացում ենք, ձիթայուղում կամ յուղաթուղթ փռում: Գլանները կողք-կողքի շարում ենք, երեսին ձու քսում և թողնում կես ժամ, որպեսզի մի քիչ մեծանան: Մի կողմ դրած կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ ու վրան նախշեր անում:
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, բուլկիները թխում 25-30 րոպե, մինչև վարդագույն դառնալը: Թեթեևակի հովացնում ենք ու մատուցում:
- Ահա և վերջ:
Շատ համեղ բուլկիներ են ստացվում, որոնք հարմար են հատկապես ետճաշիկի կամ սուրճի ընդմիջման համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Aranc kati poshu klini patrastel?
Այո, կարող եք այդպես պատրաստել 🙂