- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30-40 minutes
Մինի խորոված փայտիկների վրա
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500գր
- պատրաստի շերտավոր խմոր - 500գր
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- ձվի դեղնուց - 1 հատ
- հազարի թերթեր - ձևավորման համար
Քայլերի հաջորդականություն
- Մինի խորոված հիշեցնող այս ուտեստը պատրաստելու համար կտրատում եք սոխը, լցնում աղացած մսի մեջ, ավելացնում սոյայի սոուսը, պղպեղը, ճզմած սխտորը, լավ խառնում և տեղափոխում սառնարան 30 րոպեով: Այնուհետև մսից ձևավորում ենք 20 հատ կոլոլակ:
- Բացում ենք պատարստի շերտավոր խմորը ուղղանկյունաձև, կտրատում 5 հատ ժապավենի:
- Երկար փայտե ձողիկի վրա (որը նախապես թրջում ենք) շարունակական ձևով անցկացնում ենք 1 կոլոլակ, ապա պտտելով անցկացնում խմորից ժապավենը (ինչպես ցույց է տրված նկարում):
- Նույնը կատարում ենք մնացած կոլոլակների հետ: Ամեն փայտիկի վրա անցկացնում ենք 4 հատ կոլոլակ: Խմորի երևացող հատվածների վրա քսում ենք հարված դեղնուց: Եփում ենք ջեռոցում 30-40րոպե 180 աստիճանում բուսայուղով պատված տապակի մեջ:
- Պատրաստի ուտեստը տեղավորում ենք հազարի թերթերով պատված ափսեի մեջ և մատուցում:
Մսով և շերտավոր խմորով պատրաստված օրիգինալ ուտեստ, որն իր տեսքով ավելի շատ հիշեցնում է մինի խորոված:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav utest a
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂